Վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

Վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։
Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 21 կազմակերպություն:

Դրանք են՝

  • «Եվրոպական համալսարան» հիմնադրամ,
  • Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց,
  • «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ,
  • «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
  • «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ,
  • «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ,
  • «Կրթություն առանց սահմանի» ՀԿ,
  • «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ,
  • Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց ՊՈԱԿ,
  • ««Տաթև» գիտակրթական համալիր» ՍՊԸ,
  • «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ,
  • «Մաստեր Սթայլ» ՍՊԸ,
  • Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց,
  • «Երևանի բիզնեսի և կարիերայի ինստիտուտ» կրթական ՀԿ,
  • «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,
  • «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ,
  • «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա»,
  • «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ,
  • «Էդիթ պրինտ» ՍՊԸ,
  • «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամ,
  • «Կրթական բարեփոխումների ազգային կենտրոն» ՀԿ:
wp-apeth