Դպրոցի ավարտական վկայականներն այս տարվանից կլինեն թվայնացված

Դպրոցի ավարտական վկայականներն այս տարվանից կլինեն թվայնացված

Հայաստանում դպրոցների ավարտական վկայականներն այս տարվանից թվայնացված են լինելու: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Բազում երկրներում, որտեղ շատ ավելի զարգացած վարչարարություն կա, շատ վաղուց դադարել են կնիք օգտագործել: Մեզ մոտ, օրինակ, այս տարվանից ատեստատները թվայնացված են լինելու: Դա որևէ մեկը չի կնքելու: Էլեկտրոնային ստորագրության համակարգով կստորագրի դպրոցը, կստորագրի նախարարը, և մեր շրջանավարտները կստանան թվային վկայականներ»,-ասել է Անդրեասյանը:

Նա նկատեց՝ այսպիսով ավարտողները կարող են շատ ավելի հեշտությամբ, չկորցնելու, չվնասելու որևէ վախով, այդ փաստաթուղթը գործածել և ունենալ իրենց հետ, երբ կուզենան:

wp-apeth