ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի հարցը

ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի հարցը

Հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և Արցախի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների` 2020 թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի դրույթների կատարման վերաբերյալ։

Ընդգծվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կարևորությունը և առաջացող տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը: Նախարարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում: Ռուսական կողմը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ:

wp-apeth