Ադրբեջանական ԶՈւ կողմից թաղավարդցու առանձնատունը վնասելու առթիվ քրգործն ընդունվել է վարույթ

Ադրբեջանական ԶՈւ կողմից թաղավարդցու առանձնատունը վնասելու առթիվ քրգործն ընդունվել է վարույթ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի (անձանց) կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991 թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

wp-apeth