Մեկնարկում է Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը

Մեկնարկում է Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը: Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարկ բաղթակացած երկու ենթախմբից` A և B: A ենթախմբի մրցաշարի մասնակցում են 129 շախմատիստ աշխարհի 10 երկրից: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հնդկաստանից Նարայանանը` 2647: Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում են Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Կարեն Մովսիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը, Արթուր Դավթյանը և այլոք:

Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ:

wp-apeth