Երկու միլիոն տարեկան հոմինինն ունի մարդու բութ մատի նույն կառուցվածքը
Ուսումնաիսրությունը հաստատում է՝ երկու միլիոն տարեկան հոմինինը, որն ունի մարդու բութ մատի նույն կառուցվածքը մեր հին նախնիներից ամենաառաջինն է եղել, որը ձեռքով վերցրել է տարբեր առարկաներ, ինչպես նաև մագլցել է ծառների վրա:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ մարդու հին նախնին, որն ապրել է երկու միլիոն տարի առաջ ունեցել է ձեռքեր, որոնց միջոցով կարողացել է մարդու նման տարբեր շարժումներ կատարել, ինչպես նաև մագլցել ծառների վրա:
Ավստրալոպիտեկուս սեդիբան ժամանակակից մարդու հեռավոր ազգականն է, որն ապրել է այժմյան Հարավային Աֆրիկայի տարածքում:
Հոմինինի լավ պահպանված ոսկորների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ ձեռքը խառնածին (հիբրիդ) է եղել, որի միջոցով արարածը կարողացել է և՛ մարդանման շարժումներ կատարել, և՛ ծառների վրա մագլցել, համաձայն Քենթի համալսարանաի մարդաբաններից մեկի տեսակետի:
Ավստրալոպիտեկուսի բութ մատների կառուցվածքը պատկերացում է տալիս, որ դրանք լավ հարմարեցված են եղել ծառների վրա մագլցելու և ճյուղ բռնելու համար: Այնուամենայնիվ, բութ մատի կառուցվածքը մի փոքր տարբեր է, ասում են հետազոտողները:
Սա հաստատում է որ Ա. սեդիբան տարբերվում է մյուս հասարրակ հոմինիններից, ներառյալ Ավստրալոպեդիկուսներից: Դոկտոր Քրիստոֆեր Դանմորը, որը ղեկավարում էր հետազոտությունը, ասել է
- Ոսկրածուծի ներքին կառուցվածքները կյանքի ընթացքում հաճախակի փոփոխության են ենթարկվում կատարած շարժումների արդյունքում: Հետևաբար, մեր գտածոները կարող են խթանել ձեռքի ներքին կառուցվածքի հետագա հետազոտություններին` կապված գործիքների օգտագործման և արտադրության հետ,- նշել է նա: