Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք շիրակցի այն մարզիկներին, որոնց նվաճումներն միջազգային հարթակներում օրինակ են աճող սերնդի համար: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ըմբիշներին, ծանրորդներին, բռնցքամարտիկներին, սամբիստներին և այլն:

Անցած 30 տարում հայ մարզիկները, մասնավորապես շիրակցիներն ամենաբարձր մակարդակում կարողացել են մեդալներ նվաճել նաև այնպիսի մարզաձևերից, ինչպիսիք են աթլտիկան, ձյուդոն, գնդակային հրաձգությունն ու դահուկավազքը: Ճիշտ է, մեդալների քանակը մեծ չէ, բայց հույսը մեծ է, որ ապագայում դրանց թիվը կավելանա:

Անկախ Հայաստանի պատմության մեջ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, Համաշխարհային ունիվերսիադայից վերը նշված չորս մարզաձևից (աթլետիկա, ձյուդո, գնդակային հրաձգությունլ դահուկավազք) մեդալներով են վերադարձել շիրակցի չորս մարզիկ՝ ընդհանուր հաշվով նվաճելով  10 մեդալ՝ 3 արծաթ, 7 բրոնզ:

  • Աթլետիկա

Աչքի է ընկել Արմեն Մարտիրոսյանը, որ 1995 թվականին Համաշխարհային ունիվերսիադայում դարձել է արծաթե մեդալակիր: 1996 թվականի Եվրոպայի առաջնությունում նա հաջող մրցելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով բրոնզե մեդալ:

  • Գնդակային հրաձգություն

Շիրակցիներից աչքի է ընկել Արյուսակ Գրիգորյանըլ որը

wp-apeth