Վնասված ծառ, տանիք, սյուն ու պարիսպ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են. որ մայիսի 22-ին, ժամը 19։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 66 շենքի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 560 քմ), որի թիթեղյա ծածկը (մոտ 30 հատ) հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում: Փրկարարները թիթեղները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
- Ուժեղ քամուց վնասվել է մեկ ծառ
Մայիսի 22-ին, ժամը 19։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 14 տան մոտ ուժեղ քամուց վնասվել է մեկ ծառ և թեքվել է մեկ էլեկտրական սյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտ 10 մ բարձրությամբ ծառը պոկվել և ընկել է, որի մի մասը հայտնվել է ավտոտնակի տանիքին: Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ավտոտնակի տանիքից։
- Փրկարարները հեռացրել են ծառն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից
Մայիսի 22-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լազոյի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական մալուխներ։ Փրկարարները մասնատել են ընկած ծառը (մոտ 50 սմ տրամագծի) և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
- Փրկարարները սահմանազատել են տարածքը
Մայիսի 22-ին, ժամը 19:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամուց փլուզվել է Գյումրի քաղաքի Թելմանի փողոցի տներից մեկի տան պարիսպը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամուց փլուզվել է տան պարիսպի մոտ 40 քմ հատվածը․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը: