Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 1)

Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 1)

Աշխարհն այլևս այն չէ, ինչ շաբաթներ առաջ։ Այս օրերին մենք ականատեսն ենք դառնում դարակազմիկ պրոցեսների, որոնք 180 աստիճանով փոխելու են մեր կենցաղն ու հարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները։ Կորոնավիրուսի թեմայով շատ է խոսվել, վիրուսի ազդեցության մասին մարդու օրգանիզմի վրա, համաճարակի մասին և այլն։ Իմ նախորդ հոդվածներից մեկը վերնագրված էր բառացիորեն հետևյալ կերպ. «Երբ խուճապը վիրուսից շատ ավելի վտանգավոր է»։ Այժմ, սակայն խոսելու ենք հենց այդ խուճապի առաջացրած վտանգների, աշխարհաքաղաքական փոփոխությունների ու նոր ձևավորվող աշխարհի մասին։

Մի բան ակնհայտ է. լիբերալ աշխարհը՝ իր գլոբալիստական գաղափարներով, այլևս անցյալում է։ Մարդիկ անվտանգության երաշխիքներ ստանալու համար պատրաստ են լինելու հրաժարվել իրենց ազատությունների մի մասից՝ հօգուտ ուժեղ պետության։ Այլևս մոդայիկ չի լինելու՝ ամեն ինչ հանուն անհատի երջանկության բանաձևը, որը, օրինակ, դրված է ԱՄՆ-ում։ Առաջնային է դառնալու հանրային շահի գաղափարը, որի վրա առաջիկա տարիներին խարսխվելու են աշխարհաքաղաքական պրոցեսները։ Չինաստանը, որը կառավարվում է կոմունիստական կուսակցության կողմից, աշխարհին ապացուցեց, որ շատ ավելի կենսունակ է, քան կապիտալիստական աշխարհը։ Չինաստանը, որն աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրն է, լինելով վարակի հիմնական օջախը, կարողացավ պատվով դուրս գալ համաճարակից՝ կարանտինի մեջ մտցնելով տասնյակ միլիոնավոր մարդկանց և յուրօրինակ կազմակերպչական հմտություններ ցուցադրելով։ Սակայն քաղաքակիրթ Եվրոպան, որի առողջապահական համակարգը լավագույններից մեկն էր համարվում աշխարհում, վարակի դեմ ակնհայտ կաղում է։ Սակայն պատճառը միայն առողջապահական համակարգը չէ, այլ մարդկանց կենցաղը, կազմակերպվածությունը ու մտածելակերպը, կարևորը պետական ապարատի ամրությունն է՝ ընդդեմ ժամանակակից մարտահրավերների։ Տարիներ շարունակ արևմտյան աշխարհը լողում էր ազատական բարքերի մեջ, պետությունների հիմնական նշանակությունը կայանում էր անհատների շահերը սպասարկելը, այսօր, սակայն, պարզ է, որ չի կարող այդպես լինել։ Մարդիկ իրենք կողմ լինելու փակ սահմաններին, սահմանափակումներին ու կանոնակարգվածությանը՝ հօգուտ սեփական առողջության։

Հասարակ քաղաքացիներիս ունեցած ինֆորմացիան շատ քիչ է, որպեսզի հասկանանք, թե այս ամենի հետևում ովքեր էին կանգնած։ Հնարավոր է իհարկե, որ վարակն արհեստածին չէ: Բայց հնարավոր է նաև, որ այս ամենը մեծ խաղ էր։ Ու հասկանալու համար՝ թե ովքեր էին խաղի հեղինակները, պետք է հասկանալ՝ ով այս ամենում շահեց կամ դեռ շահելու է։ Ընդհանրապես աշխարհում խիստ ուռճացված էր ֆինանսական համակարգը։ Այս ամենի արդյունքում պայթեցին աշխարհի ֆինանսական փուչիկները։ Միանշանակ է, որ այս ամենը չէր կարող ձեռք տալ Արևմուտքին ու առավելապես ԱՄՆ-ին։ Միակ շահող երկիրը այս ամենում, կարծես թե դառնում է Չինաստանը։ Թեմային շատ մանրամասն անդրադարձել է ռուս վերլուծաբան Յարոսլավ Բիխովսկին՝ կետ առ կետ ներկայացնելով չինացիների օգուտներն այս ամենում.

Չինաստանը, վերջին 3 ամսվա ընթացքում.

1. Արդյունավետ պատրաստվեց, արդի համարվող կենսաբանական պատերազմին։ Կարելի է ասել գերազանց անցկացրեց զորավարժությունն այդ առումով, ու հավաստեց աշխարհին, Չինաստանի դեմ այդ զենքի կիրառման անարդյունավետության մասին։

2. Արագ ու արդյունավետ անցկացրեց երկրի բնակչության մարդահամար:

3. Ավելի խստացրեց թվային աշխարհի կենտրոնացված վերահսկողությունը՝ սոցցանցերի և այլ հաղորդակցման միջոցների։

4. Ստեղծվեց ցանկացած անհատի սոցիալական կապերի արագ բացահայտման համակարգգ ե՞րբ, ո՞ւմ հետ. ո՞ւր է տեղաշարժվել կամ շփվել։

5. Հայտնաբերվեցին երկրում բոլոր ապօրինաբար բնակվողները, որոնցից շատերը վտարվեցին։

6. Շատ մեղմ կանոնակարգով երկրից դուրս հրավիրեցին բազում օտարերկրացիների, որոնցից շատերն իրենք էին ուրախ արագ հեռանալու, իսկ մնացյալներն էլ նույնականացվեցին ու հսկողության տակ վերցվեցին։

7. Մշակեցին ու գործարկեցին երկրի հանկարծակի ու զանգվածային մեկուսացման մեխանիզմ։

8. Աշխարհին ցուցադրեցին իրենց հնարավորությունը. լիարժեք կառանտինի մեջ մտցնել 1.5 մլրդ. մարդու, բոլորին դիմակներ հագցնելով, ինչպես նաև մի շաբաթում կառուցել բժշկական գերհզոր կոմպլեքս։

9. Ամբողջ երկրին սովորեցրին անձնական հիգիենային հետևել։

10. Երկրի շատ շրջաններում սովորական դարձած, վայրի կենդանիներին սննդի մեջ գործածելը՝ արգելող օրենք ընդունեցին։

11. Աշխարհին ցույց տվեցին, թե որքան մեծ կախում այն ունի Չինաստանից. աշխարհով մեկ բազում արտադրական շղթաներ «սառեցրին», ինչով հնարավոր է նաև հրահրեցին կամ խորացրեցին Համաշխարհային Ճգնաժամը։

12. Ոստիկանությունում և արագ արձագանքման ստորաբաժանումներում զանգվածաբար ներդրվում են դրոններն ու հետևելու ավտոմատացված միջոցներ, համակարգեր։

13. Կատարելագործվեցին՝ տրված պարամետրերով շեղումների ավտոմատ բացահայտմանը միտված, զանգվածային ջերմադիտարկիչների ստեղծումը։

14. Իրականացվեց տեսախցիկներով մարդկանց դեմքով ճանաչելու ալգորիթմների վերագործարկում, կապված դիմակներ կրելու հետ, ներկայումս մարդու քայլվածքը նույնպես հաշվարկվում է նրա անձը նույնականացնելու ժամանակ։

15. Մասսայաբար ու արագորեն ստեղծվում են ապրանքների առաքման ավտոմատ համակարգեր։

16. Փորձարկվեց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի համակարգը։

17. Դադարեցվեցին Հոնգ Կոնգում տեղի ունեցող դժգոհությունները և չինական կառավարության ազդեցությունն այնտեղ ուժեղացավ։

18. և երևի ամենագլխավորը. երբ աշխարհը շարունակում է ներքաշվել ճգնաժամային շրջապտւյտի մեջ, Չինաստանն այնտեղից արդեն դուրս է եկել ու պատրաստ է.
— գնել էժանացած ակտիվները,
— օգնել ֆինանսապես թույլ երկրներին, այդ կերպ ուժեղացնելով սեփական լայնածավալ ազդեցությունը,
— ինչու չէ, նաև թելադրել նավթային գներն աշխարհում:

Շարունակությունը՝ Նոր աշխարհ՝ նոր կանոններով (մաս 2)

wpn-zarhing