Ինչպես օրինականացնել մարդակերությունը
Շարունակում ենք մեր հոդվածների շարքը՝ նվիրված աշխարհը կառավարող գաղտնի ուժերին ու դրանց սատանայական գործունեության ներկայացմանը: Շատ դեպքերում մարդիկ անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում աշխարհում ու որոնք են կատարվող իրադարձություների իսկական դրդապատճառները: Բազմիցս շեշտել ենք, որ մերօրյա անբարոյականության քարոզն ունի հստակ նպատակներ՝ կանխել մոլորակի բնակչության աճն ու մարդկանց դարձնել կառավարելի: Հենց դրան են ուղղված հոմոսեքսուալության ու պեդոֆիլիայի քարոզը, ինցեստը, մանկական էֆտանազիան ու արդեն իսկ քարոզվող հանիբալիզմը: Հոգևոր տեսանկյունից դիտելիս այս ամենը նախանշում է նեռի գալուստն ու մերօրյա շատ երևույթներ դարեր առաջ ներկայացվել են Աստվածաշնչում: Այս հոդվածով կփորձենք ներկայացնել, թե ինչպես են անբարոյական երևույթները դարձնում ընդունելի հասարակության մեջ ու ամրագրում դրանք օրենքով: Իրականում սա լուրջ գիտություն է, որը թույլ է տալիս ցանկացած անընդունելի գաղափար տարիների ընթացքում դարձնել սովորական ու հակազդեցություն չառաջացնող:
Երբևէ լսե՞լ եք «Օվերտոնի Պատուհան» արտահայտության մասին: Հենց այս տեխնոլոգիայի կիրառմամբ արևմուտքն այսօր օրինականացրել է միասեռ ամուսնություններն ու շատ այլ սատանայական երևույթներ: Ջոզեֆ Օվերտոնը (1960-2003թթ) «Mackinac Center» ընկերության փոխնախագահն էր, որը լրջորեն ուսումնասիրում է հասարակական քաղաքականության հիմունքները: Հենց նա առաջին անգամ հասարակական հնչեղություն տվեց այն տեխնոլոգիային, որի օգնությամբ փոխվում է մարդկանց վերաբերմունքն արատավոր երևույթների նկատմամբ: 2003 թվականին Օվերտոնը մահանում է ինքնաթիռի վթարի պատճառով: Շատերը կարծում են, որ նրան սպանել են, իսկ գիտաշխատողի մահից հետո նրա բարձրաձայնած տեխնոլոգիան հետմահու ստացել է հեղինակի անունը:
«Օվերտոնի» տեխնոլոգիան բացահայտում է այն պատուհանները, որոնց միջոցով հնարավոր է փոփոխություն առաջացնել մարդկանց գիտակցության մեջ: Ինչպես նշեցինք, անընդունելի որոշումը մասսայականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել գործողությունների մի քանի փուլ:
Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ դառնա, բերենք կոնկրետ օրինակ: Հանիբալիզմ կամ մեր լեզվով ասած՝ մարդակերություն: Այսօր այս գաղափարը միանշանակ անընդունելի է մարդկանց կողմից, եթե որևէ մեկը փորձի այն ներկայացնել դրական լույսի ներքո, կարժանանա հասարակության կոշտ արձագանքին: Եթե գնանք մի դար հետ, ապա հարյուր տարի առաջ հոմոսեքսուալիզմի գաղափարը նույնպես անընդունելի էր մարդկանց կողմից, սակայն օվերտոնի տեխնոլոգիայի միջոցով այն այսօր օրենքով ամրագրված է Եվրոպայում: Հիմա քայլ առ քայլ ներկայացնենք, թե ինչպես կարելի է հանիբալիզմը՝ մարդակերությունը, ժամանակի ընթացքում հասարակության համար դարձնել նորմալ երևույթ ու ամրագրել այն օրենքով:
Առաջին փուլ՝ «Անհավատալիից անցում ռադիկալի»
Կարելի է կազմակերպել այս թեմայով գիտաժողով: Չէ՞ որ գիտնականների համար չկան արգելված թեմաներ: Ենթադրենք գիտաժողովը կրում է հետևյալ անվանումը. «Պոլինեզյան ցեղերի էկզոտիկ ծեսերը», որի հիմնական թեման այդ ցեղերից որևէ մեկի մարդակերության սովորույթն է: Տեսնում եք, առաջին հայացքից ոչ մի աննորմալ բան չկա: Կարելի է գիտականորեն խոսել այս մասին ու տալ բավականին «ծանրակշիռ» սահմանումներ: Պարզվում է, որ մարդակերության մասին կարելի է խոսել ամենայն լրջությամբ ու տանել այս երևույթը դեպի գիտության հարթակ: Սրան զուգահեռ ստեղծվում է մարդակերների միություն ու սրանց մասին ինֆորմացիա է տեղադրվում ինտերնետում: Մամուլն անպայման կիմանա այս մասին ու կսկսի սենսացիոն նյութեր պատրաստել: Մի խոսքով կոտրվում է տաբուն, եթե առաջ անգամ խոսելն այս թեմայով արգելված էր, ապա այժմ սրանով զբաղվում են գիտնականները, բացի դրանից մոլորակի որևէ մասում կա մարդակերների միություն: Սա Օվերտոնի տեխնոլոգիայի առաջին փուլն է:
Երկրորդ փուլ՝ «Իսկ ինչու՞ ոչ»
Հաջորդ պատուհանը բացվում է ռադիկալից հնարավորի անցման փուլում: Պարզ ասած, այս փուլում սկսում ենք մեջբերել գիտնականների խոսքերը, չէ՞ որ գիտությունն ամեն ինչ է, իսկ գիտությանը հակառակվողը՝ տգետ ու շողոքորթ: Զուգահեռ՝ հանիբալիզմին տրվում է այլ անուն: Սա շատ կարևոր պահ է: Անվան փոփոխությունը փոխում է նաև մարդկանց պատկերացումը երևույթի մասին: Ասենք այդուհետ հանիբալիզմը ստանում է այլ անուն՝ անտրոպոֆագիա: Իսկ որոշ ժամանակ անց սա ևս փոխվում է ու դառնում՝ անտրոպոֆիլիա: Բառի փոփոխությունը տալիս է բավական լուրջ արդյունք ու մարդիկ շեղվում են իրականությունից, սա մարդկային բնազդ է: Սա նման է նրան, թե ինչպես է հանցագործը փոխում անունն ու անձնագիրը:
Այնուհետև փորձ է կատարվում կոնկրետ օրինակների միջոցով մարդկանց համոզել, որ հանիբալիզմը մարդկությանն այնքան էլ խորթ երևույթ չէ: «Հիշում եք այն լեգենդը, ըստ որի մայրական սերը դրդում է ծնողին սեփական արյամբ կերակրել իր զավակներին սովի օրերին ու փրկել նրանց կյանքը: Կամ մի՞թե չեք լսել հունական առասպելները, երբ աստվածները սնվում էին մարդկանցով ու դա նորմալ էր համարվում մեծն հույների մոտ: Եւ վերջապես հիշենք մեր Աստծուն՝ Հիսուսին, ով բառացիորեն հորդորեց ուտել իր մարմինն ու խմել իր արյունը: Այսքանից հետո ով ենք մենք, որպեսզի հակառակվենք անտրոպոֆիլիայի գաղափարին»:
Այս փուլի հիմնական նպատակը գաղափարի օրինականացման համար պարարտ հողի նախապատրաստումն է:
Երրորդ փուլ՝ «Հենց այդպես էլ պետք է»
Հաջորդ պատուհանը բացվում է հնարավորից ռացիոնալի անցման փուլում: Պարզ ասած, այս փուլում սկսում են օգտագործվել մի շարք կարգախոսներ. «Մարդկային միս ուտելը գենետիկորեն դրված է մեր մոտ, դա ուղղակի բնական ցանկություն է», «Կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ իրենց ուտեն, ի՞նչ իրավունք ունենք մենք դա արգելելու», «Լինում են հանգամանքներ, որ ուղղակի անհնար է չուտել մարդուն», «Արգելված պտուղը միշտ քաղցր է, դրա համար պետք է օրինականացնել անտրոպոֆիլիան», «Ազատ մարդը իրավունք ունի որոշել, թե ինչ կարող է ուտել», «Ինչ վնաս կա անտրոպոֆիլիայի մեջ, եթե ամեն ինչ տեղի է ունենալու ըստ սեփական կամքի» և այլն: Օրինակների շարքը կարելի է երկար շարունակել:
Հասարակության ներսում ստեղծում են այս թեմայի շուրջ պատերազմ: Մի կողմում դնում են դրա մոլի հակառակորդներին, մյուսում՝ կողմնակիցներին: Հակառակորդներին սկսում են դրդել՝ գնալու ծայրահեղ գործողությունների, ասենք կազմակերպվում են սպանություններ ու մեղքը բարդում են անտրոպոֆիլիայի հակառակորդների՝ անտրոպոֆոբների վրա: Հասարակության մեջ կերպար է ստեղծվում, որ անտրոպոֆիլները անպաշտպան են ու նրանց հալածում են, սպանում ու կոտորում:
Այս ընթացքում մամուլն անում է իր սև գործը, անըդհատ պրոպագանդվում է, որ մարդկությունը ժամանակ առ ժամանակ ստիպված է եղել ապրել անտրոպոֆիլիայով ու դրա մեջ ոչ մի զարմանալի բան չկա:
Օվերտոնի պատուհանը շարժվում է առաջ: Արդեն այս թեման դառնում է պոպուլյար ու հասարակության կողմից լայնորեն քննարկվող:
Չորրորդ փուլ՝ «Դրական լույսի ներքո ներկայացում»
Հաջորդ փուլում մարդակերության թեման ներկայացվում է որպես պոպուլյար: Հոլիվուդյան ֆիլմերում ու հայտնի երգիչ երգչուհիների տեսահոլովակներում սա դառնում է ամենածեծվող թեման: Թեման շրջանառվում է հայտնի թոք-շոուներում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Սկսում են խոսակցություններ տարածվել, որ ասենք այսինչ հայտնի կոմպոզիտորն անտրոպոֆիլ է, կամ որ այսինչ հայտնի անձնավորությունը սնվել է մարդկային մսով իր ողջ կյանքում ու նրան ոչ ոք չի հետապնդել: Քանի-քանիսներն են այս «բնական» երևույթի պատճառով ընկել հոգեբուժարանները, քանի-քանիսներն են զրկվել քաղաքացիությունից կամ պատժվել այլ մեթոդներով: Մի խոսքով թեման մտնում է շոուբիզնես ու քաղաքականություն, տարածվում ողջ լրատվական դաշտով, իսկ թեմային չանդրադարձող կամ բացասականորեն վերաբերվող լրատվամիջոցներն ու անձինք սկսում են ներկայացվել իբրև հետամնացներ ու «ֆաշիստներ»: Թեմայի շուրջ սկսում են կարծիք արտահայտել բոլորն ու այն պահին, երբ ոչ ոք չգիտի, թե ում հավատա, առաջ է գալիս մի հեղինակավոր անձնավորություն՝ գիտնական կամ քաղաքական գործիչ ու վերջակետ դնում բոլոր հարցերին: Դրան զուգահեռ սկսում են առաջ գալ այսպիսի արտահայտություններ. «Անտրոպոֆիլները մշակութային մարդիկ են», «Նրանք մեծագույն սեր են տածում իրենց զոհերի հանդեպ՝ եթե ուտում են, ուրեմն՝ սիրում են», «Անտրոպոֆիլները բավական բարձր ինտելեկտ ունեն ու կյանքի մնացած ոլորտներում ոչնչով չեն տարբերվում իրենց շրջապատից», «Անտրոպոֆիլներն իրենք են զոհ, կյանքն է ամեն ինչ նրանց թելադրել»: Հայտնի թոք-շոուներից մեկի թեման դառնում է. «Մենք կպատմենք ձեզ սիրո ցավալի մի պատմություն, երբ տղան ուզում էր ուտել աղջկան, իսկ աղջիկը ուզում էր դառնալ նրա զոհը: Ո՞վ ենք մենք, որ դատենք նրանց: Միգուցե հենց սա է մեծագույն սերը: Եվ վերջապես ո՞վ ենք մենք, որ մարդկանց արգելենք սիրել»:
Հինգերորդ փուլ՝ «Օրենսդրական փոփոխություններ»
Օվերտոնի 5-րդ պատուհանին անցնում են այն ժամանակ, երբ թեման մաքսիմալ ծեծված է, իսկ հասարակության մեծամասնությունը նորմալ է ընդունում նոր գաղափարը: Ճիշտ է, դեռ կգտնվեն առողջ բանականությունը պահպանած մարդիկ, որոնք ամեն կերպ կփորձեն ընդվզել, սակայն հասարակության մեծամասնությունն արդեն կոտրված է: Քաղաքական գործիչները կսկսեն օրենքներ նախապատրաստել՝ որպես հիմնավորում բերելով սոցիալական հարցումները, թե հասարակության մեծամասնությունը կողմ է ընդունվող օրենքներին: Այդ օրենքները կընդունվեն, ինչպես ընդունվեցին օրինակ համասեռամոլների ամուսնությունների օրինականացումն ու դրանց շահերի պաշտպանմանն ուղղված մյուս օրենքները: Մարդակերության գաղափարը կմտնի դպրոցներ ու նոր աճող սերունդն առավել ևս չի ունենա ոչ մի իմունիտետ՝ պաշտպանվելու դրանից:
Պետք է հաշվի առնել, որ նման փոփոխություններ կարող են իրականացվել այնպիսի երկրներում, որտեղ խստորեն պահպանվում է «ազատ խոսքի իրավունքը», որտեղ հասարակությունը լճացված է, որտեղ չկան սրբություններ ու մարդիկ կորցրել են Աստծու նկատմամբ տածած հավատքը: Դեռ հայ ժողովուրդը պատրաստ չէ նման փոփոխությունների, այդ իսկ պատճառով այսօր մեզ մոտ փորձ է կատարվում հաստատել խոսքի ազատություն, հասարակության հայացքների ապազգայնացում, եկեղեցու վարկաբեկում և այլն: Մեզ մոտ շուտ է խոսել հոմոսեքսուալների իրավունքների մասին, քանի դեռ աղջիկ-տղա հարաբերություններում պահպանվել է կարմիր խնձորի գաղափարն ու քանի դեռ մենք անասունների նման տեղի չենք տալիս մեր սեքսուալ ցանկություններին: Հենց դա է պատճառը, որ այսօր անգամ սերիալներում փորձ է կատարվում ազատ սեքսով զբաղվելն ու մեր ունեցած ավանդույթները քանդելը դարձնել նորաձև ու մոդայիկ: Մի խոսքով, արթնացեք հայեր, փորձեք հասկանալ, թե իրականում մենք ով ենք և ուր ենք գնում: