Պետք է փակել զուգարանագոգի կափարիչը և հետո միայն քաշել ջուրը

Պետք է փակել զուգարանագոգի կափարիչը և հետո միայն քաշել ջուրը

Համաձայն նոր ուսումնասիրության արդյունքների` ջուրը քաշելուց առաջ, անհրաժեշտ է փակել զուգարանագոգը կափարիչով: Այդպես կնվազի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Կորոնավիրուսը բավականին դիմացկուն է և այն կարող է երկար գոյատևել մարդու մարսողական համակարգում: Շաբաթներ անց՝ նույնիսկ սիմպտոմներից հետո այն կարող է դեռ գոյատևել մարդու արտաթորանքում: Բրիտանական dailymail պարբերականը փոխանցում է, որ, ըստ ուսումնասիրության, զուգարանգոգում արագ հոսքի պատճառով ջրի մասնիկները կարող են թռչել մինչև մեկ մետր և կորոնավիրուսի տարածման պատճառ հանդիսանալ:

Երբ զուգարանագոգի կափարիչը փակ է, վնասակար մասնիները անմիջապես չեզոքանում են, բայց երբ այն բաց է լինում՝ վարակիչ մասնիկների 60 տոկոսը դուրս են նետվում զուգարանագոգից: Հետազոտողները հավաստիացնում են, որ  վիրուսը կարող է ինչպես վարակել մեկ այլ մարդու, այնպես էլ հայտնվել մոտակա մակերևույթների վրա, օրինակ՝ դռան բռնակի:

Որպեսզի խնդիրը լինի լուծելի, հետազոտողները շտապում են մարդկանց տեղեկացնել, որ տան կամ հասարակական զուգարաններում կարիքները հոգալուց անմիջապես հետո պետք է փակել կափարիչը և հետո նոր քաշել ջուրը: Sars cov 2-ը կորնավիրուսի հարուցիչն է և վերոնշյալ վարակիչ մասնիկները կարող են գոյատևել մարդու արտաթորանքում և վարակի տարածման պատճառ հանդիսանալ:

Անցած ամիս Lancet-ում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ այդ մասնիկները 5 շաբաթ անց առկա են եղել կորնավիրուսով վարակված մարդկանց արտաթորանքում: Հետազոտողները զգուշացնում են, որ այդ մասնիկները բավական երկար ժամանակ կենսունակ են մնում և կարող են փոխանցվել բերանի խոռոչի միջոցով:

Չնայած այս հայտնագործությանը՝ հասարակությունը դեռ տեղյակ չէ կորոնավիրուսի փոխանցման այս եղանակի մասին, մարդիկ ներկա պահին տեղյակ են կորոնավիրուսի փոխանցման մեկ այլ եղանակների: Մարդիկ կարծում են, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդի, հաղորդակցության միջոցով և երբ մարդը հազում կամ փռշտում է, այդ ժամանակ էլ այդ վտանգավոր կաթիլները հայտնվում են մակերևույթների վրա:

Շատ մարդիկ այս պահին կրում են դիմակներ, ախտահանում ձեռքերը տարբեր ախտահանիչ միջոցներով, բայց շատերը տեղյակ չեն, որ վիրուսը կարող է փոխանցվել արտաթորանքի միջոցով:

Որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմենք զուգարան գնալու ժամանակ վարակի տարածման ռիսկի մասին Յանգժույի Համալսարանի մասնագետները ստեղծել են հատուկ համակարգչային մոդել:

Գիտնականները ուսումնասիրել են զուգարանագոգում ջրի հոսքի երկու մեխանիզմներ, մեկը՝ ջրի մեկ ներթող անցքով, մյուսը՝ երկու, որը ստեղծում է պտտվող հոսք:

Այն ցույց է տալիս, թե ինչպես է զուգարանգոգում ջրի պտույտ տեղի ունենում և թռչող մասնիկները վիրուսի տարածման պատճառ հանդիսանում: Մինչ հոսող ջուրը մաքրում է զուգարանգոգում առկա արտաթորանքը, ջրի ուժեղ հոսքի պատճառով այդ մասնիկները թռչում են օդ և վարակի տարածման աղբյուր են հանդիսանում: Այդ վարակիչ մասնիկները կարող են և՛ կորոնավիրուսի, և գրիպի փոխանցման պատճառ լինել:

Ջրի ուժեղ հոսքի պատճառով այդ մասնիկները կարող են թռչել մինչև մեկ մետր բարձրության վրա, հայտնվում են օդում և այդպես կարող են տարածվել մոտակա մակերևույթների վրա, ինչպես նաև կարող են լոգարանում տարածվել (սանհանգույցի պարագայում):

Ջրի կաթիլներն այնքան փոքր են, որ կարող են 60 վայրկյան օդում մնալ: Հետազոտության հեղինակ Ջի Խիանգը, Յանգժոուի համալսարանից նշել է, որ տարածումը բավականաչափ արագ կարող է տեղի ունենալ զուգարանից հաճախ օգտվելու դեպքում, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածներում հասարակական զուգարանից օգտվելու ժամանակ:

Հետազոտության արդյունքները ավելի մանրամասն ներկայացված են Physics of Fluids-ում:

wp-apeth