COVID-19-ը կարող է լինել անոթային հիվանդություն և դա ամեն ինչ կբացատրի
COVID-19- ի գաղնտի ախտանիշներից մեկը, որը նկատվել էր ապրիլին, թրոմբոզն էր: Նախկինում ասվում էր, որ նոր կորոնավիրուսը հիմնականում ազդում է թոքերի վրա և թոքաբորբ է առաջացնում: Բայց բավականին արագ տեղեկատվություն տարածվեց, որ կորոնավիրուս ունեցող երիտասարդները մահանում են առաջացած մեկ ընդհանուր բարդությունից՝ ինսուլտից: Այնուհետև հայտնի դարձավ, որ հիվանդները ունեն «կովիդային» ոտքի ախտանիշ, որոնք կարմրում են և ձեռք են բերում մանուշակագույն երանգ, գրում է 22century-ն:
Ի՞նչ կապ ունեն այս ախտանիշները: Դրանք բոլորը պայմանավորված են շրջանառության խանգարումներով: Բացի այդ, COVID-19-ի մահերի 40%-ը պայմանավորված են սրտի բարդություններով: Վարակն սկսում է բավականին սրտանոթային թվալ և ոչ միայն շնչառական:
Համաճարակի սկսվելուց մի քանի ամիս անց, սկսեցին ապացույցներ ձևավորվել այն փաստի մասին, որ նոր կորոնավիրուսը կարող է վարակել արյան անոթները: Եվ դա, իր հերթին, կարող է բացատրել ոչ միայն թրոմբոզի, ինսուլտների և սրտի կաթվածների բարձր տարածվածությունը, այլև մի շարք ախտանիշներ, որոնք, բառացիորեն, գլխից մինչև ոտքեր են հայտնվում:
- Թրոմբոզ, երիկամների վնասում, սրտի բորբոքում, ինսուլտներ, ուղեղային այտուցներ: Այս բոլոր կորոնավիրուսային բարդությունները մեզ համար առեղծված էին: Մենք հանդիպեցինք մի շարք ախտանիշների, որոնք ոչ SARS- ի, ոչ էլ H1N1- ի ժամանակ չեն եղել: Անկեղծ ասած, դրանք չեն նկատվում այլ վարակիչ հիվանդությունների մեծ մասում: Բայց այն ժամանակ մենք կարծում էինք, որ այդ ախտանիշները կապված չեն,- բացատրել է «Անգիոգենեզ» հիմնադրամի նախագահ և մասնագիտական բժիշկ Ուիլյամ Լուն:
Կորոնավիրուսը սրտանոթային է, այն ազդում է արյան անոթների վրա: Այսպես է ասում Բրիգամի և կանանց հիվանդանոցի սրտանոթային կենտրոնի բժշկական տնօրեն Մանդեեփ Մեհրան:
The Lancet ամսագրում հրապարակված ապրիլյան հոդվածում Մեհրան և իր գործընկերները պնդում են, որ SARS-CoV-2 վիրուսը կարող է վարակել արյան անոթները կարգավորող էնդոթելիալ բջիջները, որոնք «պաշտպանում են» արյունատաար համակարգը: Դրանք սինթեզում են սպիտակուցներ, որոնք ազդում են համակարգի բոլոր գործընթացների վրա՝ արյան մակարդումից մինչև իմունիտետի պատասխան օտարածին մարմիններին: Հոդվածում գիտնականները ցույց են տվել, որ կորոնավիրուսով հիվանդների մոտ էնդոթելիալ բջիջները վնասված են եղել թոքերում, սրտում, երիկամներում, լյարդում և աղիքներում:
- Կարծիք է ստեղծվում, որ COVID-19-ը ոչ միայն շնչառական, այլև հիմնականում շրջանառության համակարգի հիվանդություն է, որը մարդկանց սպանում է՝ սրտանոթային համակարգը վնասելով, բայց առաջին հերթին դրսևորվում է որպես շնչառական հիվանդություն,- բացատրել է բժիշկը :
Ունիկալ շնչառական վիրուս
Որքանով մենք գիտենք, SARS-CoV-2-ը մարդու մարմին է ներթափանցում անգիոտենսին փոխակերպող ֆերմենտային (ԱՓՖ2) ռեցեպտորների միջոցով, որոնք տեղակայված են բջիջների մակերևույթին, որոնք գծավորում են օդուղիները կոկորդի և քթի մեջ: Ամենայն հավանականությամբ, վիրուսը թոքերը մտնելուն պես, ալվեոլներից տեղափոխվում է արյան անոթներ: Նրանք նույնպես հարուստ են ԱՓՖ2 ռեցեպտորներով:
- Վիրուսը ներթափանցում է թոքերը և ոչնչացնում հյուսվածքները: Արդյունքում մարդիկ սկսում են հազալ: Ոչնչացման պատճառով որոշ մազանոթներ քայքայվում են և վիրուսը սկսում է վարակել էնդոթելիալ բջիջները մեկը մյուսի հետևից: Դա առաջացնում է տեղական իմունային պատասխան և բորբոքում,-բացատրել է Մեհրան:
Շնչառական վիրուսը, որը վարակում է արյան բջիջները և տարածվում մարմնով, նախկինում աննկատելի բան էր: Գրիպային վիրուսների շարքում, ինչպիսին է H1N1-ը, ոչ մեկը այդպես չի պահում իրեն, և SARS-ը, որը նման է ներկայիս վարակին, բայց այն թոքերի միջոցով չի տարածվում մարմնի այլ հյուսվածքներում: Էնդոթելիի բջիջները վնասող վիրուսների այլ տեսակներ, ինչպիսիք են Էբոլան կամ Դենգեյի տենդը, բնավ նման չեն վիրուսների, որոնք սովորաբար վարակում են թոքերը:
Սինա լեռան Իկահանի բժշկական դպրոցի մանրէաբանության պրոֆեսոր և մասնագիտությամբ բժիշկ Բեհնուր Լին ասում է, որ SARS-ի և SARS-CoV-2-ի միջև տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին վիրուսին ակտիվացման և տարածման համար անհրաժեշտ է լրացուցիչ մեկ սպիտակուց: Չնայած երկու վիրուսներն էլ օրգանիզմ են ներթափանցում ԱՓՖ2 ռեցեպտորների միջոցով, SARS վիրուսին անհրաժեշտ է ևս մեկ սպիտակուց` իր գենետիկական նյութը վարակված բջջին փոխանցելու համար, և այդ սպիտակուցը առկա է միայն թոքերի հյուսվածքի բջիջների մեջ: Ի հակադրություն, SARS-CoV-2-ի ակտիվացման համար անհրաժեշտ սպիտակուցը առկա է բոլոր բջիջներում, ներառյալ էնդոթելիային բջիջները:
- SARS-ի տարածման համար անհրաժեշտ սպիտակուցը, հավանաբար, առկա է միայն թոքերում, և այդ պատճառով վիրուսը բազմանում է այնտեղ: Որքան ես գիտեմ, այն չի տարածվում ամբողջ մարմնում: SARS-CoV-2-ը ազդում է ֆուրին կոչվող սպիտակուցի վրա, իսկ ֆուրինը առկա է մարդու բոլոր բջիջներում, ուստի վիրուսը շատ վտանգավոր է,- պատմել է Բենհուր Լին:
Վիրուսի տարօրինակ ախտանիշները կարող են էնդոթելի վնասման հետևանք լինել
Ենթադրությունը, որ մենք գործ ունենք անոթային վարակի հետ, լույս է սփռում կորոնավիրուսի բազմաթիվ տարօրինակ ախտանիշների վրա, օրինակ՝ այնպիսի ախտանիշի հաճախության վրա, ինչպիսին է թրոմբոզը: Էնդոթելիալ բջիջները արտադրում են սպիտակուցները, որոնք «միացնում և անջատում են» արյան մակարդելության համակարգը: Այսպիսով, նրանք կարևոր դեր են խաղում արյան խցանումների ձևավորման գործում: Այս բջիջները նույնպես անհրաժեշտ են, որպեսզի արյան հոսքը «սահուն» լինի:
Կոլումբիայի համալսարանի Իրվինգ բժշկական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան Սանջում Սեթին բացատրում է, որ էնդոթելիի բջջային շերտը մասամբ պատասխանատու է թրոմբոզի վերահսկման համար, այն խանգարում է արյան խցանումների առաջացմանը տարբեր ձևերով: Եթե այն վնասված է, ապա կարող ենք հասկանալ, թե ինչու են արյան մեջ թրոմբներ առաջանում:
COVID-19-ով վարակված մարդկանց մոտ Էնդոթելիի վնասումը կարող է առաջացնել անոթային վնասվածքների բարձր հաճախականություն և սրտի հանկարծակի նոպաներ: Էնդոթելիի վնասումը հանգեցնում է անոթների բորբոքման, և դա, իր հերթին, կարող է հանգեցնել արյան մեջ թրոմբի տարանջատմանը, ինչը բավարար է սրտի կաթված ստանալու համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, որն իր անոթներում ունի թրոմբ, որը սովորաբար գտնվում է կայուն դիրքում կամ բժշկական վերահսկողության տակ է, մեծացնում է սրտի կաթվածի ռիսկը:
- Բորբոքված և շարքից դուրս եկած էնդոթելիումը նպաստում է թրոմբի տարանջատմանը: Էնդոթելիալ դիսֆունկցիան կապված է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետ, ներառյալ սրտամկանի ինֆարկտը,-բացատրել է Սեթին:
Արյան անոթների վնասը կարող է նաև բացատրել այն, թե ինչու են քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, բարձր խոլեստերինը, շաքարախտը կամ սրտի հիվանդությունը, շնչառական վիրուսից լուրջ բարդությունների ավելի մեծ վտանգի առաջ կանգնած: Վերոնշյալ բոլոր հիվանդությունները առաջացնում են էնդոթելիալ բջիջների դիսֆունկցիա: Կորոնավիրուսից առաջացած էնդոթելիալ վնասվածքները և անոթային բորբոքման արդյունքում այս քրոնիկ հիվանդությունները սրվում են և կարող են հանգեցնել լուրջ խնդիրների:
Նման տեսությունը կարող է նույնիսկ օգնել պատասխանել այն հարցին, թե ինչու է COVID-19 ունեցող բազմաթիվ հիվանդների թոքերում օդի արհեստական տրամադրումը բավարար չէ շնչառությունը հեշտացնելու համար: Օդափոխիչները օգնում են օդը հասցնել թոքերին, բայց սա խնդրի միայն մի մասն է: Մարմնին թթվածին ապահովելու համար արյան մեջ գազի փոխանակումը նույնքան կարևոր է: Եվ այս գործընթացը կախված է թոքերում արյան անոթների գործառույթից:
Եթե գազի փոխանակման ցիկլի մեջ ներգրավված անոթներում արյան խցանում կա, ապա նույնիսկ եթե դուք արհեստականորեն թոքերը լցնեք օդով, այնուհետև մղեք այն, գազի դժվար փոխանակմամբ դուք չեք կարողանա ձեռք բերել մեխանիկական օդափոխության բոլոր առավելությունները:
Մայիսի 21-ին New England Journal of Medicine ամսագրում հրապարակած հոդվածում գիտնականները պարզել են, որ թրոմբոզը տարածված է եղել այն մարդկանց մոտ, որոնք մահացել են COVID-19 ից: Բացի այդ, վարակը ազդել է թոքային էնդոթելիալ բջիջների վրա: Դա չի նկատվել H1N1-ով մահացածների մոտ: Նրանք թոքերում ինն անգամ պակաս արյան խցանում ունեին: Նույնիսկ անոթների և մազանոթների կառուցվածքը թոքերի մեջ, COVID-19-ից մահացածների մոտ ունեին շատ ավելի նոր ճյուղեր, որոնք, հավանաբար, ձևավորվել էին արյան անոթների կառուցվածքը վնասելուց հետո:
- Արյան թրոմբները ամենուր էին: Մենք տեսանք, որ էնդոթելիալ բջիջները լցված են վիրուսային մասնիկներով, ինչպես մաստակների վաճառքի մեքենաները: էնդոթելիի բջիջները այտուցվում են, բջջային թաղանթը քանդվում է, և այժմ դուք ունեք վնասված էնդոթելիի մի շերտ,-մեկնաբանել է Ուիլյամ Լին:
Ի վերջո, հնարավոր է, որ անոթները վարակելիս վիրուսը տարածվի ամբողջ մարմնում և վարակի այլ օրգաններ, ինչը շատ անսովոր է շնչառական հիվանդությունների համար: Էնդոթելիալ բջիջները գտնվում են ամբողջ արյունատար համակարգում ՝ գլխից մինչև ոտքեր, ամբողջ մարմնում գտնվող 100 000 կմ արյան անոթները պատված են այս հյուսվածքով: Միգուցե սրանով է պայմանավորված, որ COVID-19-ը հնարավորություն ունի ազդել ուղեղի և սրտի վրա, առաջացնել ոտքերի մատների կարմրություն: SARS-CoV-2 վիրուսը տարածվում է էնդոթելիալ բջիջների միջով, թե՞ դրանց միջոցով է մտնում արյան մեջ: Այս հարցերի պատասխանը դեռ չկա :
Եթե COVID-19-ը սրտանոթային հիվանդություն է, ապա լավագույն հակավիրուսային թերապիան հակավիրուսայինը չէ՞
Համաձայն մեկ այլ տեսության՝ արյան մակարդելիությունը, ինչպես այլ օրգաններում ախտանիշների դրսևորումը, պայմանավորված է ուժեղ բորբոքմամբ՝ ավելորդ իմունային աշխատանքի պատճառով՝ այսպես կոչված, ցիտոկինի փոթորիկ: Այս բորբոքային ռեակցիան կարող է առաջանալ նաև շնչառական այլ հիվանդությունների կամ թոքաբորբի ծանր դեպքերում, ուստի արյան մակարդելիության, սրտի բարդությունների և նյարդաբանական ախտանիշների առաջին զեկույցները կասկած չեն հարուցել: Այնուամենայնիվ, COVID-19-ով հիվանդների մոտ նկատված ախտանիշների մեծությունը դուրս է այլ շնչառական վարակների դեպքում նկատվող բորբոքման սահմաններից:
- Կարծում եմ, որ այլ վիրուսների հետևանքով առաջացած հիվանդությունների դեպքում կա նաև արյան մակարդման մեծացման հավանականություն: Սա ընդհանուր առմամբ նպաստում է բորբոքմանը: Արդյո՞ք SARS-CoV-2-ի դեպքում գործ ունենք ավելի մեծ բանի հետ, կամ արդյո՞ք դա պարզապես շատ ավելի ծանր վարակի հետևանք է: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց համար, ցավոք, մենք դեռևս պատասխան չունենք,-բացատրել է Սեթին:
Բավականին տարօրինակ է, որ արագ արձագանքման խմբի կողմից թոքային էմբոլիայի (այսինքն՝ թոքերում արյան խցանումների) վերաբերյալ ստացված դիմումների քանակը, որը կառավարվում է Սեթիի կողմից, 2020 թվականի ապրիլին 2-3 անգամ ավելի էր, քան 2019 թվականի ապրիլին: Այժմ նա փորձում է հասկանալ, արդյո՞ք դա պայմանավորված էր նրանով, որ այս տարվա ապրիլին նրա հիվանդանոցը պարզապես ավելի շատ հիվանդներ ուներ համաճարակի պատճառով, կամ այն պատճառով, որ COVID-19 հիվանդությամբ հիվանդները իսկապես արյան մակարդման մեծացման ռիսկ ունեին:
- Ելնելով նրանից՝ ինչ եմ ես տեսնում ինչպես գործնականում, այնպես էլ նախնական տվյալների հիման վրա, ես ենթադրում եմ, որ այս վիրուսի հետ վարակը մեծացնում է թրոմբոզի ռիսկը, բայց ես դեռ չեմ կարող ապացուցել դա,- ասել է նա:
Մթության մեջ լույսի ճառագայթ կա
Եթե COVID-19-ը շրջանառության համակարգի հիվանդություն է, ապա կան պատրաստի դեղեր, որոնք կարող են օգնել պաշտպանել հիվանդներին էնդոթելիային բջիջների վնասներից: New England Journal of Medicine ամսագրի մեկ այլ հոդվածում, Մեհրան և իր գործընկերները հետազոտել են COVID-19-ով մոտ 9000 մարդու թեստերի պատասխանները և ցույց են տվել, որ ստատինների և (ԱՓՖ2) իգիբիտորների օգտագործումը կապված է բջիջների գոյատևման ավելի բարձր մակարդակի հետ: Ստատինները նվազեցնում են սրտի կաթվածների ռիսկը, ոչ միայն խոլեստերինը իջեցնելով կամ արյան խցանումները կանխելով, դրանք նաև կայունացնում են արդեն առկա արյան խցանումները: Եվ սա նշանակում է, որ նման պայմաններում արյան մակարդումը ավելի քիչ հավանական է:
- Ստացվում է, որ ինչպես ստատինները, այնպես էլ ԱՓՖ2- ի ինգիբիտորները ծայրաստիճան արդյունավետորեն պաշտպանում են անոթային դիսֆունկցիաներից: Նրանց մեծ օգուտը մի շարք սրտանոթային հիվանդությունների հակազդմանը` լինի դա արյան բարձր ճնշում, ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ, առիթմիա կամ սրտի անբավարարություն, պայմանավորված է նրանով, որ դրանք կայունացնում են էնդոթելիի բջիջները,-ասել է Մեհրան:
Ըստ նրա, թերևս լավագույն հակավիրուսային թերապիան իրականում հակավիրուսային չէ: Լավագույն թերապիան կարող է լինել անոթային էնդոթելիան կայունացնող դեղամիջոցը: Գիտնականները փորձում են փորձարկել և զարգացնել այս հայեցակարգը: