Բավակա՞ն է արդյոք մեկ մետր սոցիալական հեռավորությունը

Բավակա՞ն է արդյոք մեկ մետր սոցիալական հեռավորությունը

Բիզնես ոլորտի ներկայացուցիչները ստիպում են Մեծ Բրիտանիայի կառավարությանը նվազեցնել մարդկանց միջև  սոցիալական հեռավորությունը: Առևտրական սեկտորները անընդհատ պնդում են, որ ներկայիս սահմանված 2 մետր սոցիալական հեռավորությունն անհնար է պահպանել բարերում և ռեստորաններում: Նաև Բրիտանական պառլամենտի մեծամասնությունը հավանություն է տալիս այս գաղափարին, գրում է BBC-ն:

Փորձագետները, սակայն, իրենց մտահոգությունն են արտահայտում այն կապակցությամբ, որ սոցիալական հեռավորության նվազեցումը կարող է ապահով չլինել, քանի որ այս պահին կորոնավիրուսի տարածման շառավիղը հայտնի չէ:

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը նշեց, որ սոցիալական երկու մետր հեռավորության կանոնը վերանայվում է՝ հավելելով, որ գիտությունը նույնպես մատնանշում է մոտ տարածությամբ հաղորդակցության վտանգի մասին: Քանի որ մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է փաբերի, ռեստորանների և հյուրանոցների վերաբացումը, քննարկվում է սոցիալական հեռավորություն պահպանելու մեկ մետր տարածության մասին: Փոքր խանութները կկարողանան սպասարկել հաճախորդներին և դրսում քիչ հերթեր կգոյանան:

Ի՞նչ է ասում գիտությունը

Պատասխանը պարզ է, ինչքան մոտ եք գտնվում վարակակիր մարդուն, այդքան մեծանում է վարակվելու ռիսկը: Առողջապահության համաշխարհային կազմարեպությունը նշում է, որ մեկ մետր սոցիալական հեռավորությունը ամբողջությամբ բավարար է: Որոշ երկրներ առաջնորդվում են ԱՀԿ-ի այս հայտարարությամբ, մինչդեռ որոշ երկրներ ներառյալ Մեծ Բրիտանիան մեկ այլ քաղաքականություն են մշակել:

  • 1 մ — Չինաստան, Դանիա, Ֆրանսիա, Հոնկոնգ, Լիտվա, Սինգապուր
  • 14մ — Հարավային Կորեա
  • 15մ — Ավստրալիա, Բելգիա, Գերմանիա,Հունաստան, Իտալիա, Նիտերլանդներ, Պորտուգալիա
  • 1մ — ԱՄՆ
  • 2մ — Կանադա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա

Խնդիրը միայն  հեռավորություն պահպանելը չէ: Ժամանակը, որ մենք ծախսում են հաղորդակցվելու մարդկանց հետ նույնպես կարող է վարակման պատճառ հանդիսանալ: Գիտնականները նշում են, որ ինչ-որ մեկի հետ 6 վայրկյան շփվելը 1 մետր հեռավորություն պահապենոլվ հավասարազոր է 1 րոպե տևողությամբ շփմանը 2 մետր հեռավորություն պահպանելով:

Երբ 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելով զրուցում եք հազացող մարդու հետ, իր մեջ նույն ռիսկն է պարունակում, որ շփվեք ինչ-որ մեկի հետ 30 րոպե տևողությամբ նույն 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելով:

Ո՞րն է ամենավերջին հետազոտությունը

The Lancet-ում հրապարակված բժշկական հետազոտության համաձայն՝ գիտնականները վերլուծություններ են ներկայացրել, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում: Եկել եզրակացության են, որ 1 մետր սոցիալական հեռավորությունը բավական է չվարակվելու համար:

Վարակվելու հավանականությունը մեկ մետրի սահմաններում գնահատվում է 13%, իսկ մեկ մետրից մի քիչ ավելի՝ 3%: Ըստ ուսումնասիրության հավելյալ հեռավորություն պահպանելը, օրինակ մինչև 3 մետր, կիսով չափ նվազեցնում է վարակման ռիսկը:

Ո՞րտեղից է ծագում հեռավորություն պահպանելու կանոնը

Այն գալիս է  1930-ականներին կատարված հայտնագործությունից: Այդ ժամանակ գիտնականները բացահայտել են, որ հազելու և փռշտալու ժամանակ առաջացած կաթիլները կամ գոլորշիանում են կամ հայտնվում են տարբեր մակերեսների վրա: Դրանք հիմնականում ընկնում են 1-2 մետր հեռավորության վրա: Ահա թե ինչում է կայանում վտանգը, որ ձեզ հետ մոտ հեռավորությամբ շփվող մարդը կարող է հանկարծակի հազել, հետո դուք հնարավոր է սկզբում որևէ առարկայի դիպչեք, հետո ձեր դեմքին:

Կարո՞ղ է վիրուսը տարածվել այլ եղանակներով

Տարածման հիմնական եղանակը տարածության և մակերեսների շնորհիվ է: Բայց գիտնականները մտավախություն ունեն, որ համավարակը կարող է տարածվել օդում մանր մասնիկների շնորհիվ, որոնց աերոսոլ են կոչում: Եթե սա ճիշտ է, ապա վիրուսը կարող է տարածվել սովորական շնչառության միջոցով և վարակակիր մասնիկները կարող են հայտնվել ավելի հեռվում գտնվող մակերեսների վրա:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Լիդիա Բուրուբինան օգտագործել է պատկերը արագ ֆիքսող տեսախցիկներ և պարզվել է, որ աերոզոլային մասնիկները կարող են հայտնվել մինչև 6 մետր հեռավորության վրա գտնվող մակերեսների վրա:

Չինաստանի հիվանդանոցներից մեկում անցկացրած հետազոտության համաձայն` 4 մետր հեռավորությունը բավական է վիրուսից պաշտպանվելու համար, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման կենտրոնը նշում է, որ աերոզոլների դերը վիրուսի տարածման գործում այդքան էլ պարզ չէ: Ավելին, դեռ հայտնի չէ, որ վիրուսը, որը կարող է տարածվել 2 մետրից ավելի, կարող է վարակիչ լինել, թե՝ ոչ:

Ընդհանրապես ընդունված է, որ վարակը փակ տարածքներում ավելի հեշտ է տարածվում քան բացօթյա տարածքներում: Ճապոնացի գիտնականները ուսումանսիրել են Covid-19-ի 110 դեպք, նաև վարկվածների հետ կոնտակտավորներին: Գիտնականները հաստատել են, որ փակ տարածքներում վարակվելու ռիսկը 19 անգամ ավելի մեծ է: Շատ երկրներում, ներառյալ Անգլիայում և Շոտլանդիայում, մարդկանց տրանստպորտում և փակ տարածքներում ստիպում են դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորություն:

Ինչու՞ դեռ հստակ պատասխաններ չկան

Արդեն մի քանի ամիս է, ինչ կորոնավիրուսը պտտվում է աշխարհով և այս ժամանակահատվածում գիտնականները շատ բաներ են բացահայտել, բայց դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու և սոցիալական հեռավորության մասին շատ հարցեր դեռ մնում են չպարզաբանված: Բոլոր հարցերին պատասխան տալը բավականաչափ ժամանակ կպահանջի:

wp-apeth