Գործազրկությունը Բրազիլիայում և անտանելի պայմանները

Գործազրկությունը Բրազիլիայում և անտանելի պայմանները

Մարտ ամսին, երբ Բրազիլիայում գրանցվեց կորոնավիրուսի պատճառով մահվան առաջին դեպքը, երկրում սկսվեցին սահմանփակումներ կիրառել: Ռեստորանները և սրճարանները փակվեցին և մարդկանց հորդորում էին մնալ տանը: Ահա թե ինչպես փոխվեց Ռոսանժելա Խեսուս դոս Սանտոսի կյանքը: 47-ամյա տնային տնտեսուհին  իր գործընկերներից շատերի հետ միասին ազատվել է աշխատանքից: BBC-ի անդրադարձը:

  • Նրանք ասացին, որ ազատում են ինձ աշխատանքից կորոնավիրոսւի պատճառով, շաբաթվա համարյա  բոլոր օրերի ընթացքում ես շրջում էի տարբեր տներով և ծառայություններիցս օգտվողները հիմնականում ծերեր էին,- ասել է նա:

Ռոսանժելան վախեցած է: Նա հույս ունի որ կվերադառնա աշխատանքի, երբ համաճարակը ավարտված կլինի, բայց այս պահին նա կարող է աշխատել շաբաթվա մեջ ընդամենը մեկ օր: Ներկայիս գործատուն նրան դիմակ է տվել և պահանջել է, որ անպայման ներկայանա աշխատավայր: Ռոսանժելան վախենում է վարակվելուց, բայց եթե չաշխատի չի կարողանա գումար վաստակել:

  • Ես պետք է աշխատեմ, ես մեծ ընտանիք ունեմ, սա է ճշմարտությունը: Ես սովոր եմ աշխատելուն, առավոտ գնալ տնից և ուշ վերադառնալ,- նշել է նա:

Ռոզանժելան բնակվում է Պարոսոպոլիսում՝ Աան Պաուլոյի երկրորդ խոշոր ֆավելայում: Նրա տունը ծայրամասում է, նրա տնից մի քանի հարյուր մետր այն կողմ նեղ և ոլորուն ծառուղի կարող ենք տեսնել: Սա բավականին շատ հանդիպող պատկեր է Բրազիլիայի աղքատ թաղամասերում:

Ճանապարհին դուք տեսնում եք մեծ քանակությամբ միանման շինություններ, լուսամուտները լայն բացված են և մարդիկ ապրում են սովորական կյանքով: Ռոսանժելան բնակվում է իր դստեր Կարոլինայի, 2-ամյա թոռնիկի՝ Էրիկի և փոքրիկ շան՝ Սամիրայի հետ երկու սենյականոց բնակարանում:

Գլխավոր սենյակը ծառայում է որպես խոհանոց, բնակվելու վայր և ննջասենյակ: Խոհանոցի պատուհաինց կարող եք տեսնել ամբողջ ֆավելան՝ փոքրիկ տներով, որոնք կարծես իրար վրա կառուցված լինեն:

Ռոսանժելան ունի 7 երեխա, որոնցից վեցը գործազուրկ են: Նա ստիպված է նաև հոգ տանել իր 9 թոռնիկի մասին, բայց այս օրերին սա գրեթե անհանր է թվում:

Ոչ համարժեք պատասխա՞ն

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը նշում է, որ Բրազիլիան ունի 7 միլիոն տնային աշխատողներ, ավելի շատ, քան աշխարհի որևէ երկրում: Մեծ մասը կանայք են, իսկ նրանց մեծ մասը՝ սևամորթ կանայք:

  • Համաճարակը «արդար» է վարվում, այն առումով որ այն վնասում է և՛ հարուստներին, և՛ աղքատներին, բայց պետական քաղաքականության գործողությունները և մարդկանց հանդեպ վերաբերմունքը այդքան էլ արդար չէ,-նշել է  Պարաիսպոլոիսի ղեկավար Ռեջանե Սանտոսը:

Գործատուները  աշխատողներին հորդորում էին գնալ և վերադառնալ միայն այն ժամանակ, երբ համաճարակը կավարտվի, բայց կանանց մեծ մասն իրենց ընտանիքների միակ հաց վաստակողներն են, միայնակ մայրեր և նրանք տան վարձ են նաև տալիս: Նրանք չեն կարող նույնիսկ գումար տնտեսել:

«Ընտրիր տնային տնտեսուհի»

Նման խնդիրների են բախվում տնային տնտեսուհիները, որոնք որոնք դարձել են գործազուրկ և չեն վճարվել աշխատանքի դիմաց: Ռեջանեն դրամահավաք արշավ է սկսել «Ընտրիր տնային տնտեսուհի» խորագրով: Ավելի քան հազար կանայք նրան եկել են օգնության:

Արշավի միջոցով գումար է հավաքվում մարդկանց անձնական խնամքի անհրաժեշտ իրեր և սնունդ տրամադրելու նպատակով և յուրաքանչյուր ամիս ամեն շահառու կստանա 300 ռաիս արժողությամբ (բրազիլական արժույթ) սնունդ, որպեսզի հաղթահարեն ճգնաժամը:

Բրազիլական օրենքի համաձայն այն տնային աշխատողները, որոնք նույն ընտանիքի հետ շաբաթվա մեջ անցկացնում են երկու և ավելի օր, պետք է գրանցվեն: Իրականում այդ կանայք չեն գրանցվում, ավելին աշխատում են նաև այլ ընտանիքներում: Ճգնաժամի ընթացքում նրանք ամենախոցելին են:

«Ուժային պայքար»

Բանկերի առջև բազմաթիվ հերթերի կարող ենք ականատես լինել, չգրանցված աշխատողները ցանկանում են պետությունից 115 դոլար ամսական օգնություն ստանալ և դեռ կան մարդիկ, որոնք պետք է ստանան այդ օգնությունը: Նրանք, որոնք գրանցված աշխատողներ են, գումար չեն ստանում:

  • Ի՞նչ կլինի, երբ ավարտվի համաճարակը,- հարցնում է Սան Պաուլոյի աշխատավորների միության նախագահ Ժանաինա Մարիանո դե Սոուսան՝ նշելով որ երկրում տնտեսական անկում է նկատվում, գործատուները կրճատում են իրենց աշխատողներին և փակում իրենց դռները: Այս ամեն ինչից առավել շատ կտուժեն տնային աշխատողները:

Նա մտածում է, որ կառավարությունը կարող է ավելի շատ բան անել,  միաժամանակ հորդորում է իր թիմին շարունակել աշխատել:

  • Սա դարձել է ուժային պայքար,- նշում է նա՝ ի նկատի ունենալով տանը մնալու կոչերը, որոնք անում է  կառավարությունը և նախագահ Բոլսոնարոյի դիտարկումը, որ մարդիկ պետք է վերադառնան աշխատանքի: Բոլորը խոսում են նախագահի մասին, երբեմն ինձ հարցնում եմ՝ նա խելագարվե՞լ է: Սա քաղաքական թեժ պայքար է և նա ցանկանում է, որ երկրի տնտեսությունը շարունակի գործել:
wp-apeth