Հետազոտության արդյունքը. Սահմանափակումները փրկել են 3,2 միլիոն մարդու
Լոնդոնի Արքայական Քոլեջի թիմը հավաստիացնում է, որ առանց սահմանափակումների մահացությունների թիվը կարող էր շատ բարձր լինել: Նշում է, որ մարդկանց միայն մի փոքր մասն է վարակվել կորոնավիրուսով, սա համաճարակի ընդամենը սկիզբը կարող է լինել: Մեկ այլ հետազոտության համաձայն՝ համաշխարհային սահմանափակումների միջոցով, կարճ ժամանակահատվածում ավելի շատ կյանքեր է փրկվել, քան՝ նախկինում:
Արքայական Քոլեջի ուսումանսիրողների թիմը գնահատել է սահմանափակումների արդյունավետության մակարդակը, որոնք մինչև մայիսի սկիզբն իրականացվել են եվրոպական 11 երկրում՝ Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում,Գերմանիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Իսպանիայում, Շվեդրայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում: Նշված ժամանակահատվածում ընդհանուր հաշվով 130,000 մարդ է մահացել կորոնավիրուսից նշված երկրներում:
Հետազոտողները օգտվել են հիվանդության համակարգչային մոդելից, որի միջոցով կանխատեսել են՝ ինչքան մարդ կմահաներ համաճարակից, եթե սահմանփակումներ չկիրառվեր: Աշխատանքն արվել է այն խմբի կողմից, որը Մեծ Բրիտանիային ստիպում էր կիրառել սահմանափակումներ:
Ըստ ուսումնասիրությունների՝ մայիսի 4-ի դրությամբ 3,2 միլիոն մարդ կմահանար, եթե զանգվածային սահամանափակումների ռեժիմ չկիրառվեր, օրինակ՝ չփակվեին բիզնես կենտորոնները և մարդկանց տանը մնալու կոչեր չհնչեին: Սա նշանակում է, որ սահմանափակումների շնորհիվ փրկվել է 3,1 միլիոն մարդու կյանք՝ 470,000 Մեծ Բրիտանիայում, 690,000՝ Ֆրանսիայում, 630,000՝ Իտալիայում:
- Սահամանփակումների արդյունքում բազմաթիվ կյանքեր փրկվեցին: Հակառակ պարագայում դա նման կլիներ ողբերգության,- նշել է բժիշկ Սեթ Ֆլեքսմենըհետազոտական քոլեջից:
Գիտնականները հավաստիացնում են, որ մարդիկ չէին փոխի իրենց վերաբերմունքը վիրուսի նկատմամբ և զգոնություն չէին պահպանի, եթե սահմանփակումներ չկիրառվեր, այս ամենի արդյունքում հիվանդանոցները գերծանրաբեռնված կլինեին և մահացության դեպքերը շատ կլիներ:
Սա միայն սկի՞զբն է
Ըստ համակարգչային մոդելի՝ համաճարակն այս պահին ամբողջությամբ ավարտված կլիներ, քանի որ բազմաթիվ մարդիկ արդեն վարակված կլինեին: Մեծ Բրիտանիայում 10 մարդուց 7-ը վարակված կլիներ կորոնավիրուսով, մարդիկ իմունիտետ ձեռք կբերեին և վիրուսի տարածումը կկանգներ:
Հետազոտողները նաև նշում են, որ Եվրոպայում մոտ 15 միլիոն մարդ մայիսի առաջին հատվածում վարակված կլիներ կորոնավիորւսով: Ըստ հետազոտողների՝ վերոնշյալ երկրների բնակչության 4 տոկոսը վարակված կլիներ կորոնավիրուսով:
- Եթե պնդենք, որ սա համաճարակի վերջն է, պարզապես սխալ կլինի: Սա դեռ սկզիբն է,- նշել է բժիշկ Ֆլեքսմենը: — Ռիսկ կա, որ եթե մարդիկ ազատ տեխաշարժվեն, ապա մեկ կամ երկու ամիս անց կարող է բռնկվել վիրուսի երկրորդ ալիքը:
Հաջորդ ուսումանսիրությունը կատարվել է Բերքլիի համալսարանում: Խոսվում է Չինաստանում, Հարավյաին Կորեայում, Իրանում, Ֆրանսիայում և ԱՄն-ում կիրառված սահմանփակումների ազդեցության մասին : Ըստ հետազոտության՝ սահմանփակումների շնորհիվ 530 միլիոն մարդ չի վարակվել կորոնավիրուսով: Սահմաանփակումների կիրառումից առաջ նշվում էր, որ վարակման դեպքերը կարող էին կրկնապատկվել: