Մեծ Բրիտանիան առողջանում է. խոլեստերինի մակարդակը սկսկել է կտրուկ նվազել

Մեծ Բրիտանիան առողջանում է. խոլեստերինի մակարդակը սկսկել է կտրուկ նվազել

1980-ից Մեծ Բրիտանիայում խոլեստերինի մակարդակը սկսկել է կտրուկ նվազել, բայց աճում է Ասիայի աղքատ երկրներում բարձր յուղայնություն պարունակող սննդակարգի պատճառով: Գիտնականները նշում են, որ բրիտանացիների խոլեստերինի մակարդակը կտրուկ նվազել է վերջին 40 տարվա ընթացքում ավելի առողջ սննդակարգի, ճարպի ցածր մակարդակի և ստատինի օգտագործման շնորհիվ:

Մեծ Բրիտանիան ժամանակին խոլեստերինի մակարդակի ցուցանիշով զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում՝ նրանց դնելով սրտի կաթվածների և ինսուլտների մեծ ռիսկի տակ:

Ասիայի աղքատ երկրները, ինչպիսիք են Թաիլանդը և Մալայզիան, գերազանցել են Բրիտանիային և Եվրոպական երկրներին, Հյուսիսային Ամերիկային և Ավստրալիային, քանի որ նրանց բնակչությունը տառապում է գլոբալիզացիայի հետևանքներից:

Չնայած դրական տեղաշարժերին, այնուամենայնիվ, Անգլիայում տասը չափահասից մոտավորապես վեցը դեռ տառապում են խոլեստերինի բարձր մակարդակից:

Ուսումնասիրությանը, որը հրապարակվել է Nature-ում, մասնակցել են հարյուրավոր գիտնականներ, որոնք հավաքել են 200 տարբեր երկրներում բնակվող ավելի քան 100 միլիոն մարդու խոլեստերինի մակարդակի վերաբերյալ տեղեկատվություն:

Ձեռք բերված տվյալները ներառում են 1980-ից մինչև 2018 թվականները, որպեսզի պարզ լինի, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել խոլեստերինի մակարդակները տարբեր երկրներում:

Ուսումնասիրության հեղինակներից մեկը` պրոֆեսոր Մաջիդ Էզզաթին ասում է, որ Մեծ Բրիտանիայում խոլեստերինի մակարդակը իջել է բարելավված սննդակարգի պատճառով, որտեղ հագեցած ճարպերը փոխարինվել են չհագեցած ճարպերով:

  • Արևմտյան երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիայում, անկումը իրականում ավելի կտրուկ էր, քան Ասիայում` աճը, — նշել է նա: — Լավագույնը, որը մենք կարող ենք նշել, մեր կատարած աշխատանքից, հագեցած և չհագեցած ճարպերի երկարատև փոխարինումն է` կարագից մինչև բուսական յուղեր: Ստատինի նման դեղամիջոցներով բուժումը մեր աշխատանքի շարժիչ ուժն է : Արևմտյան երկրներում խոլեստերինի մակարդակի իջեցման որոշ մասը պայմանավորված է ստատինի մեծ քանակությամբ օգտագործմամբ, որը դեռևս լայնորեն չի օգտագործվում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
wp-apeth