Վեց ամսում՝ 15 մեդալ. շիրակցի մեդալակիր մարզիկները

Վեց ամսում՝ 15 մեդալ. շիրակցի մեդալակիր մարզիկները

Ընթացիկ մարզական տարում Շիրակի մարզը ներկայացնող մարզիկներից տասնհինգն արդեն հասցրել են մեդալներ բերել միջազգային հարթակներից: Անցած կես տարում շիրակցի մարզիկներն աչքի են ընկել ծանրամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի, սամբոյի, ատլետիկայի, պաուերլիֆտինգի ամենախոշար ստուգատեսներում:

Անցնող տարում ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Սամվել Գասպարյանը (մարզիչ՝ Հարություն Եղոյան), Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Մինասյանը (մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիրներ են դարձել Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի սան Հակոբ Մկրտչյանը (մարզիչ՝ Արմեն Մկրտչյան), Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանն (մարզիչ՝ Կարեն Կարապետյան) ու Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Ռաֆիկ Հարությունյանը (մարզիչ՝ Գագիկ Գրիգորյան): Վերջինս նվաճել է փոքր բրոնզ:

Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող է ճանաչվել Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սա գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը (մարզիչ՝ Ալեքսան Կարապետյան):

Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ է նվաճել Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան, գյումրեցի տիտղոսակիր սամբիստ Գրիգոր Մխիթարյանը (մարզիչ՝ Հայկ Ավետիսյան): 

Եվրոպայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել Գյումրու աթլետիկայի մարզադպրոցի սան գյումրեցի ատլետ Երվանդ Մկրտչյանը (մարզիչ՝ Գրիգոր Բարսեղյան):

Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել բռնցքամարտիկ, «Հայաստան» ՄՀԿ Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սան Համբարձում Հակոբյանը (մարզիչ՝ Արտավազդ Գևորգյան):

Շիրակցի ևս չորս մարզիկ մեդալներ են բերել ըմբշամարտի միջազգային ստուգատեսներից, մասնավորապես Գյումրու ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սան ոճային Լյովա Գևորգյանը (մարզիչ՝ Հակոբ Ավետիսյան) հռչակվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, «Սևան» ՄՀԿ-ի Շիրակի մարզի Ազատանի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան, ազատանցի Մանվել Խնձրցյանը (մարզիչ՝ Կարապետ Ենգոյան) բավարարվել է արծաթե մեդալով:

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել գյումրեցի ազատ ոճային, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Անդրանիկ Ավետիսյանը (մարզիչ՝ Հակոբ Ավետիսյան)

Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում երրորդ տեղն է զբաղեցրել հունահռոմեական ոճի ըմբիշ, Դինամո մարզական ՀԿ Շիրակի մարզային մասնաճյուղի սան Գրիշա Ոսկանյանը (մարզիչներ՝ Արթուր ջուհարյան, էդգար խաչատրյան):

Պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում հավասարը չեն ունեցել և ոսկե մեդալներ են նվաճել Մակար Թամրազյանն ու Արա Խաչատրյանը:

Հավելենք, որ տարին օլիմպիական է: Շիրակցի մարզիկներից հունահռոմեական ոճի ըմբիշներ, Գյումրու Արթուր Ալեքսանյանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սաներ Կարապետ Չալյանը (մարզիչ՝ Արթուր Պետրոսյան), Արթուր Ալեքսանյանը (մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյան), բռնցքամարտիկ, Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Հովհաննես Բաչկովը (մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան) մասնակցելու են մարզական ամենախոշոր ստուգատեսին:

wp-apeth