Zoom. փառքի գագաթնակետին

Zoom. փառքի գագաթնակետին

Ապրիլի 30-ից սկսած՝ լայնամասշտամբ սահմանափակումների արդյունքում՝ համաճարակը միլիոնավոր մարդկանց ստիպեց հեռավար կերպով շփում հաստատել միմյանց հետ, ինչպես նաև աշխատել տանից: Վիրտուալ հանդիպումներ կազմակերպելու նպատակով Զումից օրական օգտվում էր 300 միլիոն մարդ  և ծառայությունների համար վճարող օգտատերերի թիվը այդ ընթացքում եռապատկվել է: Գրանցված աննախադեպ աճը կարող է բեկումնային լինել կազմակերպության համար:

Ընկերությունից սպասում են, որ այս տարի կունենան 1,8 միլիարդ դոլարի վաճառք, մինչդեռ մարտ ամսին կանխատեսվում էր կրկնակի քիչ

  • Սա շատ լավ հնարավորություն է,- ասել է Զումի գործադիր տնօրեն Էրիկ Յուանը, երեքշաբթի օրը կայացած ներդրողների հետ հանդիպման ընթացքում:

Ի՞նչպես ստեղծվեց Զումը

Պարոն Յուանը որևէ մտադրություն չի ունեցել Զումը ստեղծել մասսայական օգտագործման համար: Չինական ծագմամբ ծրագրավորող ինժեներ Յուանը ընկերությունը հիմնադրել է 2011 թվականին՝ այն բանից հետո, երբ տարիներ անց հայտնվելով WebEx-ում, ձեռք է բերել Cisco-ն 2007 թվականին 3.2 միլիարդ դոլարով:

Այդ ժամանակ շատ ներդրողներ կասկածամտորեն էին վերաբերվում Յուանի ծրագրերին, կարծելով, որ շուկայում այն մրցունակ լինել չի կարող, քանի որ Microsoft-ը և Cisco-ն գերիշխող դիրքում էին գտնվում:

Յուանը խոստովանում է, որ վիդեոկոնֆերանսների հանդեպ իր սերը ձևավորվել է այն ժամանակ, երբ նա ճանապարհորդում էր և անհրաժեշտություն էր լինում կապի դուրս գալ կնոջ հետ: Յուանը համոզված էր, որ բիզնես աշխարհում ծրագրավորման բավականաչափ մեծ պահանջարկ կա և այդ ծրագրերը պետք է աշխատեն բջջային հեռախոսների միջոցով և այն ավելի հեշտ կլինի օգտագործել:

Երբ ընկերությունը անցած տարի վաճառեց իր բաժնետոմսերը հանրությանը, այն ժամանակ այն գնահատվում էր 15 միլիարդ դոլար: Երեքշաբթի օրը (հունիսի 2) այն գնահատվեց՝ 58 միլիարդ դոլար:

  • Զումի տեսակոնֆերանսերը շատ հետաքրքիր են և՛ երեխաների, և՛ բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար: Այն շատ հարմար էր յոգայի դասեր անցկացնելու և կրթական նպատակներով կիրառելու համար,- ասել է Canalys-ի ավագ տնօրեն Ալեքս Սմիթը:

Երեքշաբթի օրը Zoom-ը հայտնեց, որ երեք ամսվա ընթացքում վաճառքները աճել են 169%-ով, իսկ երեք ամսվա ընթացքում ՝ ապրիլի 30-ին, հասնելով 328,2 միլիոն դոլարի: Հունվարից ավելացրել են ավելի քան 180,000 օգտատիրոջ՝ ավելի քան 10 աշխատակցով, ինչը շատ ավելին էր, քան սպասվում էր: Եռամսյակում ընկերությունը նաև ստացել է 27 միլիոն դոլարով ավելի մեծ շահույթ, քան նախորդ ամբողջ ֆինանսական տարում:

Հեղինակության անկում

Ծրագրի մասսայական օգտագործումը կազմակերպությանը ստիպեց ներդրումներ կատարել և բարելավել ծրագրի որոշ հատկություններ օգտատերերի պահանջները բավարարելու նպատակով: Զումի հեղինակության վրա ազդեց նաև այն փաստը, որ շատ հաքերներ հնարավորություն ստացան մասնակցել մի շարք տեսահանդիպումների և բացահայտել ծրագրային որոշ թերություններ: Նշվում է, որ ծրագիրը ծածկագրվում է և հնարավորություն է տալիս հանդիպումը հյուրընկալողին հետևել մասնակիցներին:

Չինաստանի հետ կապեր ունենալու պատճաոռվ Զումը նաև ենթարկվել է քաղաքական վերահսկողության: Չինաստանում ընկերությունն ունի 700 աշխատակից, ներառյալ այն աշխատակիցները, որոնք զբաղվում են ծրագրի կատարելագործմամբ: Նույնիսկ եղան զգուշացումներ, որ ծրագիրը օգտագործման համար հուսալի չէ:

ԱՄՆ-ի քաղաքացի Յուանն ապրիլին ներողություն խնդրեց ծրագրի թերությունների համար և սկսեց միջոցառումներ ձեռնարկել այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Զումը նաև հայտարարել է բազմաթիվ քաղաքական նշանակումների մասին, որոնք կայացել են ԱՄՆ-ում:

  • Այս գործընթացների ոսումանսիրումը նաև մեզ համար ոորշ դասեր քաղելու փորձ է,- նշել է Յուանը երեքշաբթի օրը ներդրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Վերլուծաբանները պնդում են, որ Զումն ի զորու է հաղթահարել այս բոլոր հարվածները և դժվարությունները: Մասնագետները նշում են, որ Զումը հիմնականում կկենտրոնանա բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ծառայություն մատուցելու վրա, քանի որ հենց այդպես է եկամուտ ապահովում:

Համաճարակը նաև Զումին բազմաթիվ մարտահրավերների առջև կկանգնեցնի, քանի որ հեռավար աշխատանքի պահանջարկը մեծանում է և այս ոլորտի հսկաներ Microsoft-ը և Cisco-ն հսկայական գումարներ կներդնեն ոլորտում զարգանալու և մրցունակ դառնալու համար:

  • Քանի որ խոսքը գնում է «շատ մեծ պատառի» մասին, սպասվում է, որ ընկերությունների միջև թեժ մրցակցություն է ընթանալու,-նշել է Rosenblatt Sec Secures-ի գործադիր տնօրեն Ռոզեն Կոնցցը:
wp-apeth