Ռեմդեսիվիրը կորոնավիրուսի բուժման ամենահուսալի միջո՞ց

Ռեմդեսիվիրը կորոնավիրուսի բուժման ամենահուսալի միջո՞ց

Գոյություն ունի ռեմդեսիվիր անվանումով դեղամիջոց, որն ըստ ամենայնի արագացնում է կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժումը: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը նշել է, որ սա վարակի սկսվելու պահից ամենամեծ ձեռքբերումն է:

Ռեմդեսիվիրը հակավիրուսային դեղամիջոց է, որն օգտագործվել է էբոլայի դեմ: Բրիտանացի բժիշկները  հավաստիացնում են, որ դեղամիջոցը հուսալի է կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար: Ներկա պահին քիչ քանակի պատճառով դեղամիջոցը տալիս են հիվնադներին, որոնց ամենաշատն է անհրաժեշտ:

Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան արդեն իսկ հանդես են եկել նմանատիպ հրատապ պայմանավորվածություններով` դեղամիջոցների վաղ հասանելիություն ապահովելու նպատակով, նախքան շուկայական պայմանագրի կնքումը: Դեղամիջոցը ներկա պահին փորձարկման փուլում է, այդ թվում նգլիայում:

Նախնախան տվյալները ցույց են տալիս, որ այն 5 օրով կարող է կրճատել վարակված մարդու ապաքինման ընթացքը, բայց կոնկրետ ապացույց չկա, որ դեղամիջոցը կփրկի մարդու կյանքը:

Դեռ պարզ չէ, թե Gilead Sciences ընկերությունը ինչքան պահեստավորված դեղամիջոցներ ունի ձեռքի տակ հիվանդներին բուժելու համար: Դեղամիջոցի տրամադրումը հիվնված կլինի բժիշկների խորհրդատվության վրա:

  • Սա լավ նորություն է: Ռտնվում ենք աննախադեպ ժամանակահատվածոմ, պետք է բժշկության մեջ առաջխաղացում ապահովենք, միևնույն ժամանակ, հիվանդի անվտանգությունը պետք է գերխնդիր լինի մեզ համար: Հաշվի ենք առնում փորձագիտական խորհրդատվությունը ցանկացած որոշում կայացնելու ժամանակ և շարունակում ենք հետևել ռեմդեսիվիրի կլինիկական փորձարկման հաջողություններին, որոնք արձանագրվում են երկրում, որպեսզի կարողանանք լավ արդյունքներ ապահովել մեր հիվանդների համար,- ասե է լորդ Բեթելը:

Բժիշկ Ստեֆան Գրիֆինը Լիդսի բժշկական համալսարանից նշել է, որ սա ամենաարդյունավետ հակավիրուսային միջոցն է կորոնավիրուսի դեմ: Նա ասել է, որ ծանր վիճակում գտնվող հիվանդները պետք է առաջինը լինեն, որ կընդունեն դեղամիջոցը:

  • Հույս ունենք, որ հիվանդությունից բուժվող հիվանդերի թիվը կաճի, ինչպես նաև կնվազի մահացությունների քանակը և հուսով ենք որ հնարավորինս շատ հիվանդների համար այս դեղամիջոցը օգտակար կլինի,- աել է բժիշկը:

Այլ դեղամիջոցներ նույնպես մշակվում են, որոնք ժամանակին ծառայել են մալարիայի և թռչնագրիպի դեմ պայաքրելու համար: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է հիդրօքսիխլորային դեղերի փրձարկումը, որը օգտագործվել է մալարիայի բուժման համար:

ԱՀԿ-ն զգուշացնում է ժամանակավորապես դադարեցնել դեղամիջոցի մշակումը, քանի որ վերջին բժշկական հետազոտության մեջ նշվում է որ դեղամիջոցը բարձրացնում է մահվան ռիսկը և առաջացնում է սրտի ռիթմի խանգարումներ:

wp-apeth