Աննախադեպ ջերմային ալիքը հարվածում է Արկտիկային

Աննախադեպ ջերմային ալիքը հարվածում է Արկտիկային

Վերջերս Rantanen-ը հրապարակեց մի քարտեզ, որը ցույց է տալիս բարձր ջերմաստիճանը ամբողջ արևմտյան Սիբիրում, հայտնում է Earther-ը: Կանխատեսվում է որ տարվա կտրվածքով ջերմաստիճանը կհասնի 86 (ֆահրենհայթ) աստիճանի (30°C): Rantanen-ը նույնպես հավաստիացնում է, որ ջերմաստիճանը հաջորդ շաբաթ նունպես բարձր կլինի:

    • Բարձր ջերմաստիճանի հիմնական պատճառը ցույց է տրվում քարտեզի մեջ: Վերին մթնոլորտում բարձր ճնշման ուժեղ համակարգ է ստեղծվել: Մենք՝ օդերևութաբաններններս, այդ համակարգերը անվանում ենք լեռնաշղթաներ և երբեմն, ինչպես հիմա Սիբիրում է, դրանք օմեգաաձև են, ինչը նշանակում է, որ դրանք ուժեղ և կայուն են,- dailymail-ին հայտնել են Rantanen-ից:

Կլիմայի փոփոխության արդյունքում Արկտիկան երկու անգամ ավելի արագ տեմպերով  է տաքանում, քան աշխարհի մնացած երկրները, ինչը ազդում է ունենում չորս միլիոն մարդու վրա, որոնք այս տարածքը տուն են համարում և նաև ազդում է էկոհամակարգերի վրա: Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխությունը նաև ուժեղացնում է բարձր ճնշման համակարգը:

  • Կլիմայի փոփոխությունը այստեղ շատ մեծ դեր է խաղում, ընդհանուր առմամբ, մթնոլորտը հիմա ավելի տաք է, քան, ասենք, 50 տարի առաջ, ինչը նշանակում է, որ ջերմությունը որ կապ ունի այս բարձր ճնշման համակարգերի հետ, այժմ կարող է ավելի բարձր լինել, քան նախկինում էր, — պարզաբանել է Rantanen-ը:

Համակարգի շնորհիվ ի հայտ է գալիս անամպ երկինք և սուզվող օդային շարժում և իրադարձությունների այս երկու երևույթի  համադրությունը կարող է զգալիորեն արագացնել սառույցի հալումը ծովում և ցամաքում:

  • Սառույցի հալելը սովորական երևույթ է Արկտիկայում, բայց այն սովորաբար չի սկսվում մինչև հունիս ամիսը ,- հայտնում է The Washington Post-ը:

CIRES- ի ավագ գիտաշխատող Թեդ Սկամբոսը «Վաշինգտոն փոստին» հայտնել է, որ տաք եղանակը կարող է պատճառ հանդիսանալ, որ սեզոնի սկզբին ծովային սառույցի ձյունը հալվի: Այս ամենի արդյունքում ձյունը կվերածվի ջրի, ինչը կհանգեցնի, որ ձյունը կարող է հալվել ջրի մեջ իջեցնելով ջրի արտացոլումը կամ ալբեդոն և կլանել ավելի շատ արևային էներգիա: Սա կնշանակի, որ եղանակի պատճառով ձյունը ավելի շուտ ու արագ կհալվի նախատեսված ժամանակահատվածից:

wp-apeth