Շիրակի մարզում մեկնարկել են բազկամարտի մարզային փուլի մրցումները

Շիրակի մարզում մեկնարկել են բազկամարտի մարզային փուլի մրցումները

Շիրակի մարզում այսօր մեկնարկել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դպրոցականների 2023 թվականի հանրապետական սպարտակիադայի ծրագրով նախատեսված բազկամարտի մարզային փուլի մրցումները, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Մրցել են մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները ներկայացնող 112 աշակերտներ՝ 41 աղջիկ և 71 տղա։ Աղջիկները մրցել են չորս՝ 45կգ, 55 կգ, 65կգ և +65կգ, իսկ տղաները վեց՝ 55կգ, 60 կգ, 65կգ, 70կգ, 75կգ և +75կգ քաշային կարգերում։ Մրցումների արդյունքներով ձևավորված Շիրակի մարզի հավաքական թիմն ապրիլի 6-ին Երևանում մասնակցելու է հանրապետական եզրափակիչ մրցումներին։ Նշենք, որ 2022 թվականի հանրապետական եզրափակիչ մրցումներում Շիրակի մարզի հավաքականը դարձել էր հաղթող և այսօր մարզի դպրոցական բազկամարտիկներն իրենց առաջ խնդիր են դրել ջանք ու եռանդ չխնայել՝ նախորդ տարվա ձեռքբերումը պահպանելու համար։

wp-apeth