Մասնակի փլուզում Դիլիջան քաղաքում․ տուժածներ չկան

Մասնակի փլուզում Դիլիջան քաղաքում․ տուժածներ չկան

Մարտի 25-ին, ժամը 13։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան ետնամասը (մոտ 80 քմ)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

wp-apeth