Գյումրեցի աթլետը կմասնակցի Աշխարհի առաջնությանը

Գյումրեցի աթլետը կմասնակցի Աշխարհի առաջնությանը

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում հուլիսի 15-24-ն անցկացվելիք աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունենալու է մեկ մասնակից. գյումրեցի Երվանդ Մկրտչյանը հանդես կգա 1.500 մետր վազքում:

Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին ու Երվանդ Մկրտչյանին ԱՄՆ-ում միանալու է նաև նախկին արագավազորդ, Հայաստանի ռեկորդակիր, մարզիչ Վահագն Ջավախյանը: Հավելենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 192 երկրների 1.900 ներկայացուցիչ։

wp-apeth