Գյումրեցի Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը

Գյումրեցի Գոռ Մինասյանը կներկայացնի Բահրեյնը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականին կարճատև արձակուրդ է տրված: Անսովոր անդորրը կխախտվի հուլիսի 25-ից, երբ Աբովյանում կսկսվի ուսումնամարզական հավաքը: Դա տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է: ՀԱՕԿ լրատվական ծառայությանը տված հարցազրույցում գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ մարզաձևում լուրջ խնդիրներ չկան և ծանրորդները գիտեն իրենց անելիքների մասին:

  • Թերևս խանգարում են մերթընդմերթ տարածվող անհարկի լուրերն ու զրույցները: Բերվեց հետևյալ օրինակը: Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում , ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում, կարող է երկուական մարզիկ-մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից: Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին» , որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հնգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ-մարզուհի,- ասել է Ալավերդյանը:
wp-apeth