Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները
Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները: «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը: Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կպատասխանի լրագրողների հարցերին՝ ամփոփելով տարին:
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝
- Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
- Աղաջանյան Արամ – սամբո
- Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
- Ավագյան Կարեն – ծանրամարտ
- Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
- Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ
- Գասպարյան Սամվել – ծանրամարտ
- Գյուրջյան Լիանա – ծանրամարտ
- Դանիելյան Էլինա – շախմատ
- Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
- Լալայան Վարազդատ – ծանրամարտ
- Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ
- Հակոբյան Արթուր – սամբո
- Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
- Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ
- Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
- Մհեր Մերջանյան – սամբո
- Մինասյան Գոռ – ծանրամարտ
- Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
- Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
- Մնացականյան Արմեն – սամբո
- Չալոյան Դավիթ — բռնցքամարտ