Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ  կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները: «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը: Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կպատասխանի լրագրողների հարցերին՝ ամփոփելով տարին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

  • Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
  • Աղաջանյան Արամ – սամբո
  • Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
  • Ավագյան Կարեն – ծանրամարտ
  • Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
  • Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ
  • Գասպարյան Սամվել – ծանրամարտ
  • Գյուրջյան Լիանա – ծանրամարտ
  • Դանիելյան Էլինա – շախմատ
  • Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
  • Լալայան Վարազդատ – ծանրամարտ
  • Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ
  • Հակոբյան Արթուր – սամբո
  • Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
  • Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ
  • Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
  • Մհեր Մերջանյան – սամբո
  • Մինասյան Գոռ – ծանրամարտ
  • Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
  • Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
  • Մնացականյան Արմեն – սամբո
  • Չալոյան Դավիթ – բռնցքամարտ
wp-apeth