2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։

Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել ձախ ձեռքով մրցումներում։

Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը հերթական անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ՎՎՖՍՀՄ դասակարգումում (նստած` վերին վերջույթի ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ)։

Ոսկե մեդալ է նվաճել նաև Նաիրա Մեսրոպյանը՝ +65 քաշային կարգում ՖՍՀՄ (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ) դասակարգումով։

Բրոնզե մեդալներին են արժանացել Մարինե Մկրտչյանը՝ կանգնած մինչև 24 տարեկան ՖՍՀՄ (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ) դասակարգումով, և Ալեքսանդր Մովսեսյանը՝ կանգնած 70 կգ ԼԽՄ (լսողական խանգարումով մարզիկներ) դասակարգումով։

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մրցավայր է մեկնել 8 մարզիկով։ Այսօր մեր մարզիկները կպայքարեն աջ ձեռքով։ Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։

wp-apeth