Պրեմիեր լիգա. «Արարատը» հաղթեց Չարենցավանում

Պրեմիեր լիգա. «Արարատը» հաղթեց Չարենցավանում

Հայաստանի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Երևանի «Արարատը» հյուրընկալվեց «Վանին»։ Չարենցավանում կայացած խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:0 հաշվով: Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում, մինչ այն պահը երբ տանտերերը մնացին տասը ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո 34-րդ րոպեին դաշտից հեռացվեց Էմանուել Միրեկուն։ Երկրորդ կեսում երևանյան թիմնավելի մեծացրեց ճնշումը ու դա տվեց իր արդյունքը։ 53-րդ րոպեին Սերժ Դեբլեն բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով առաջնությունում իր երրորդ գոլը։ «Արարատը» հաղթեց 1։0 հաշվով, Վարդան Բիչախչյանի սաները հաղթել էին նաև առաջին տուրում: «Վանը» կրեց երկրորդ պարտությունը:

ՎԱՆ-ԱՐԱՐԱՏ 0-1 (0-0)
0-1՝ Սերժ Դեբլե 53՛
ՎԱՆ. 45․Վսևոլոդ Երմակով 33․ Հովհաննես Նազարյան 5․Հրայր Մկոյան 44․Խուան Բրավո 8․Ժիրայր Մարգարյան 11․ Դավիթ Մանոյան (27․ Իվան Դիաս, 54) 55․Դիմիտրիյե Պոբուլիչ 26․Ալիկ Առաքելյան (23․ Գոռ Մալաքյան, 54) 18․Էդգար Մալաքյան (9․ Ռազմիկ Հակոբյան, 80) 10․Սերժ Դեբլե 17․Յակուբա Սիլուե (7. Իսահ Ալիյու, 80)
ԱՐԱՐԱՏ. 22․ Նիկոլայ Ցիգան (12․ Արման Մելիքսեթյան, 54) 3․Անդրանիկ Ոսկանյան 19․Ալեքսանդր Ստեպանով 6․Արգիշտի Պետրոսյան 16․Լուիս Ֆելիպե Մենեզես 23․ Դմիտրի Կուզկին 10․Եդդեդեմ Եսիեն  11․ Էրնիստ Բատիրխանով (7․ Վլադիմիր Ֆիլիպով, 74) 88․Զավեն Բադոյան (77. Էրիկ Ազիզյան, 74) 18․ Վահագն Այվազյան 13․ Էմանուել Միրեկու Ատահ
Զգուշացում՝ Միրեկու 30՛ (Վ), Հեռացում՝ Միրեկու 34՛ (Վ), Մրցավար՝ Զավեն Հովհանիսյան (Հայաստան)
wp-apeth