Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 8-ին, ժամը 16։56-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հանքավան գյուղի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեղրաձորի» անտառպետության տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։12-ին, մարվել՝ 19։50-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեղրաձորի» անտառպետության 10 աշխատակից։

wp-apeth