Հովհաննես Փափազյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

Հովհաննես Փափազյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

Լեհաստանի Կելց քաղաքում ավարտված աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը նվաճեց արծաթե մեդալ: Եզրափակչում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցչին: Փափազյանը Նորք մարաշ մարզադպրոցի սան է:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը փայլուն հաղթանակ էր տարել Կուբայի ներկայացուցչի նկատմամբ:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

wp-apeth