Բայդենի հայտարարությունը, Անկարան ու Բաքուն

Բայդենի հայտարարությունը, Անկարան ու Բաքուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարները շտապել են զանգահարել միմյանց` «քննարկելու ստեղծված իրավիճակը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլույի և Ջեյհուն Բայրամովի միջև:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու երկրների նախագահները քննարկել են «համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել` վերջին իրադարձությունների լույսի ներքո»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել է որպես «պատմական սխալ»՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն անընդունելի է համարում:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «պատմական փաստերը խեղաթյուրելու» մեջ:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

wp-apeth