Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը
ԱԻՆ-ից հայտնում են. որ հունիսի 14-ին, ժամը 16։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 6-րդ շենքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:47-ին, մարվել՝ 17:11-ին: Պարզվել է, որ այրվել են էլեկտրական ենթակայանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):
- Փրկարարները ճանապարհից հեռացրել են կոտրված ծառերը
Հունիսի 14-ին, ժամը 22։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհին ծառերը կոտրվել և ընկել են ավտոճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում մոտ 8 ծառ է ընկել: Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են կոտրված ծառերը: