Ռազմական դրություն՝ չինական Բաոդինում, հույները բացում են թանգարանների դռները

Ռազմական դրություն՝ չինական Բաոդինում, հույները բացում են թանգարանների դռները

Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս և Կալիֆորնիա նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը զգալիորեն աճել է: Կալիֆորնիայում մեկ օրում գրանցվել է 3200, իսկ Տեխասում 1800 նոր դեպք:

  • Չինաստանի Բաոդին քաղաքում մտցրել են ռազմական դրություն այն բանից հետո, երբ կորոնավիրուսի նոր բռնկում է արձանագրվել Պեկինի հարավում գտնվող շուկաներից մեկում:
  • Աբխազիայում այսօրվանից կհանվեն մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ անցկացնելու արգելքը:
  • Հունաստանում այսօրվանից կբացվեն թանգարանները երեք ամիս տևած կարանտինից հետո: Մշակութային բոլոր օջախներն երկրում փակ էին մարտի 13-ից: Մեկ ամիս առաջ որոշվելէր բացել Ակրոպոլիսն այցելուների համար:
  • Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում դրական դինամիկա է նկատվում կապված համավարակի նահանջի հետ:
  • Ֆրանսիական Պոլինեզիան կբացի սահմանները Եվրոպայի ու Միացյալ Նահանգների բնակիչների համար հուլիսի 15-ից:
wp-apeth