Բախվել են «Opel»-ը, «Mercedes E320»-ը, «Mercedes SLK»-ն ու «Mazda 3»-ը

Բախվել են «Opel»-ը, «Mercedes E320»-ը, «Mercedes SLK»-ն ու «Mazda 3»-ը

Հունիսի 14-ին, ժամը 06։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Ա․), «Mercedes E320» (վարորդ՝ Գևորգ Հ․, ծնված 1980 թ.), «Mercedes SLK» (վարորդ՝ Արթուր Չ․, ծնված 1992 թ.) և «Mazda 3» (վարորդ՝ Արամ Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

wp-apeth