Հայաստան է վերադարձել ևս 17 քաղաքացի

Հայաստան է վերադարձել ևս 17 քաղաքացի

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 14-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան չարտերային չվերթը:

  • Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 17 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 6 քաղաքացի, ինչպես նաև 7 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ,- նշված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:

wp-apeth