ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Նոյեմբերի 8-ին, ժամը 19։47-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել հարակից ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա․ Կ․-ն (ծնված 1966 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ձորից։ Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության: