Հայաստանը պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ իր և իր ժողովրդի գոյության համար. Վալերի Բուայե
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:
«Հայաստանի անկախության այս օրը եկեք չմոռանանք երկու երկրի կապերը: Սա Հայաստանն է, որը հարուստ է ավելի քան 2 000 տարվա մշակույթով և ուժեղ ինքնությամբ։ Սա Հայաստանն է, որը Ֆրանսիայի կողքին պայքարեց մեր ազատության համար։ Հայաստանը, ինչպես և Ֆրանսիան, պատմության փորձություն է անցել։ Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ իր և իր ժողովրդի գոյության համար։
Հայաստանն Անկախության օրը, ինչպես և նախկինում բախվել է հազարավոր երիտասարդների կյանքերի կորստին, հազարավոր վիրավորների և հայ ռազմագերիների ընտանիքների անորոշությանը։
Ես հայ չեմ, բայց որպես ֆրանսուհի ուզում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է և կարող է միշտ ապավինել նրա լիակատար աջակցությանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Բուայեն: