Գյումրիում պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակիցները

Գյումրիում պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակիցները

Շիրակի մարզային ու Գյումրու քաղաքային իշխանությունները սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառումները մեկնարկեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն այցելելով: Ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հայրենիքի ու անկախության համար կյանքը նվիրաբերած քաջորդիների հուշակոթողին։

«Այսօր պանթեոն այցով մեկնարկելը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի գիտենք, որ մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում այս հերոս հայորդիների շնորհիվ, նրանց արյամբ ու անձնազոհության արդյունքում կա Հայաստանի Հանրապետությունը։ Անկախությունը բացառիիկ արժեք է և մենք պարտավոր ենք պահել ու պահպանել այն, աշխատել, արարել ու հզորացնել մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։

Այս տարի Գյումրիում Անկախության տոնին նվիրված մասսայական միջոցառումներ նախատեսված չէին, փոխարենը մարզային կառույցի ներկայացուցիչները պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեցին պատերազմի մասնակից՝ կրթության բնագավառի ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներին, համայնքապետերին:

Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում էլ պարգևատրվողները 44-օրյա պատերազմի մասնակից զինվորներն էին: Մինչ միջոցառման մեկնարկը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: «Պետք  է հիշենք  ու շնորհակալ լինենք պատերազմի մասնակից բոլոր տղաներին: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է այնպես աշխատի ու արարի, որ ձեր ու ձեր արածի նկատմամբ կարողանանք մեր պարտքը տալ»,- շնորհավորելով տղաներին նշել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը։

wp-apeth