ԲԸՏՄ-ն հաշվարկել է վերջին տասն օրում բնությանը պատճառված վնասը
2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ
- 17 ստուգում, որից՝
- 10-ը՝ շինարարություն
- 2-ը՝ ընդերքօգտագործում
- 2-ը՝ արտադրություն
- 2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
- 1-ը՝ ձկնաբուծարան
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.029.831 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական:
Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում։