Բացառիկ արդյունք` հայկական բռնցքամարտում

Բացառիկ արդյունք` հայկական բռնցքամարտում

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է առնվազն 6 բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում բացահայտ առավելությամբ հակառակորդներին հաղթել ու կիսաեզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Վանաձորի մարզադպրոցի սան Վազգեն Քարհանյանը, 57 կգ քաշային «Սևան» մարզական կազմակերպությունը ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը և Շիրակի մարզը ներկայացնող 70 կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, հայտնում են ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից:

Ընդ որում 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը հունգարացի Ռիչարդ Հորվաթի հետ մենամարտում հակառակորդին 3 անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել ժամանակից շուտ։ Մեր մարզիկներից կիսաեզրափակչում են նաև 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 38 կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը։

Վաղը և մյուս օրը ևս 10 բռնցքամարտիկ կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի և առնվազն բրոնզե մեդալ ապահովելու համար։ Հատկանշական է, որ մրցավայր մեկնած մեր բոլոր բռնցքամարտիկները դուրս են եկել ¼ եզրափակիչ, ինչը բացառիկ երևույթ է հայկական բռնցքամարտի պատության մեջ։ Փաստացի մրցավայր մեկնած մեր 17 մարզիկից 16-ը շարունակում են պայքարը մեդալների համար։

wp-apeth