Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը

Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը

Հուլիսի 7-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկեցին Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: Համաձայնություն ձեռք բերվեց տեղեկատվության պարբերական փոխանակման և փոխայցելություններ կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ, այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

wp-apeth