Բնակարանային գողություն Լանջիկ գյուղում

Բնակարանային գողություն Լանջիկ գյուղում

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում Լանջիկ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ մայիսի 14-ի գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց չբնակեցված նորակառույց տան խոհանոցից գողացել են ջեռուցման կաթսան՝ պատճառելով 750.000 դրամի վնաս:

Լանջիկ մեկնած իրավապահները դեպքի վայրի զննությունից հետո որոնողական աշխատանքներ  են սկսել: Օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցի 43-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը մայիսի 31-ին ներկայացել է ոստիկանության Անիի բաժին:
Պարզվել է, որ գողությունից ժամեր անց նա ջեռուցման կաթսան 170.000 դրամով վաճառել է Երևանի շուկաներից մեկում: Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:

wp-apeth