Փրկարարները սահմանազատել են տարածքը

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 15։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի 10-րդ փողոցի 4-րդ շենքը վթարային է․ հիմնապատին առկա են ճաքեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 4-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի (չբնակեցված) արտաքին երկշերտ տուֆե պատին (մոտ 36 քմ) առկա են ճաքեր: Փրկարարները սահմանազատել են տարածքը։