Մշակութային և մարզական միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում

Մշակութային և մարզական միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, ինչպես նաև հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների օժանդակությամբ և մասնակցությամբ կազմակերպել էր ֆիլմերի ցուցադրություն՝ Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի ու մահվան մասին պատմող «Ալեքսանդր» և Անտուան դը Սենտ Էքզյուպերիի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած «Փոքրիկ իշխանը» ֆիլմերը, ասված է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում:

«Մինչ ֆիլմերի ցուցադրումը, ազատազրկված կանայք ընթերցել էին «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ կարևորելով ընթերցանությունը որպես առօրյան կազմակերպելու արդյունավետ միջոց։  ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ կազմակերպվել էր մարզական միջոցառում՝ շախմատի, շաշկու և դոմինոյի մրցաշար ազատազրկված անձանց միջև։ Հաղթողներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին շնորհվել են պատվոգրեր»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth