Հայ բժիշկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր
Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակը շնորհել Է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն զգում ջերմությունը, «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրանք ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման:
Ջուլիուսը ծնվել Է 1955 թվականին Նյու Յորքում, դոկտորական աստիճան Է ստացել 1984 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել Է Սան Ֆրանցիսկո, որտեղ եւ աշխատում Է մինչ օրս:
Պատապուտյանը ծնվել Է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետեւ տեղափոխվել Է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն Է պաշտպանել Կալիֆոռնիայի Փասադենայի Տեխնոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում Է Կալիֆոռնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առեւտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: