Մշտադիտարկման այցեր՝ հիմնանորոգվող ավագ դպրոցներ

Մշտադիտարկման այցեր՝ հիմնանորոգվող ավագ դպրոցներ

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Գորիսի հիմնանորոգվող ավագ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները շրջել են հիմնանորոգվող տարածքում և ծանոթացել աշխատանքի ընթացքին:

ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Մինչ այդ ամփոփվել են դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, ինչպես նաև շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի ու պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները: Ներկայում ընթանում են են տանիքի և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Ընթացքում են նաև ջրամատակարարման և օդափոխության համակարգի մոնտաժման, ինչպես նաև դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները:

Նույն ծրագրի շրջանակում ԾԻԳ ներկայացուցիչները եղել են նաև Երևանի Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում, որը ևս հիմնանորոգվում է: Նրանք ուսումնասիրել են կատարված շինարարության որակը՝ արձանագրելով, որ իրականացվել են բոլոր մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ջեռուցման համակարգի մոնտաժման ու տեղակայման աշխատանքներ: ԾԻԳ ներկայացուցիչները փաստել են, որ կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ, անցկացվել են անհրաժեշտ կոմունիկացիաներ: Ընթացքի մեջ են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքները: Նշենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը պահպանել է ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:

Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում երկրորդ փուլով հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Երևանի 3 և ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում:

wp-apeth