Կցուցադրվեն առաջին անգամ
Ապրիլի 7-ին՝ ժամը 18:00-ին, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կբացվի ցուցահանդես` նվիրված մեծ քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 119-ամյակին: Կցուցադրվեն Արա Սարգսյանի ընտանիքին պատկանող արխիվից վարպետի՝ տարբեր ժամանակներում կատարած էսքիզային աշխատանքները, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ: Ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 28-ը: Ցուցահանդեսի շրջանակում ելույթ կունենան «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյան) և «Սոխակ» լարային քառյակը: Մուտքն ազատ է:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti