Գրանցվել է 584 դեպք, որից 264-ը՝ արտակարգ

Գրանցվել է 584 դեպք, որից 264-ը՝ արտակարգ

Սեպտեմբերի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 584 դեպք, որից 264-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 187 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 1 ուժեղ կարկուտի, 6 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 212 կենցաղային կանչ. տուժել է 76 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 3 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի մանրամասն

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 584 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 187 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 212 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 120-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Նորք-Մարաշ, Էրեբունի, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 32 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 17 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 1 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 1 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները հրդեհային անտարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Տուժածների դուրս բերումը կիսաքանդ շինությունից», «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի գործողությունները ուսումնական հաստատությունում», «Տարհանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի ժամանակ», «Առաջին օգնության կազմակերպումն արտակարգ իրավիճակների ժամանակ», «Հրդեհաշիջման եւ տարհաման աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատություններում», «Բնակչության ազդարարում, պատսպարում, տարհանում», «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպում», «Տանիքում հրդեհ», «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը գործարանում», «Բուժհաստատությունում առաջացած հրդեհի հրդեհաշիջում եւ տարհանում», «Գազի պայթյունի հետեւանքով տուժածների դուրս բերումը շենքից», «Հրդեհաշիջում, տարհանում եւ առաջին օգնության ցուցաբերում», «Հրդեհաշիջման որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը դպրոցի մասնակի փլուզված մասնաշենքում», «Շենքից տարհանում եւ առաջին բուժօգնության կազմակերպում», «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Կիսաքանդ բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետեւանքների վերացում», «Օդային տագնապի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Բնակչության տարհանման, պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

wp-apeth