Ականազերծվել է 4 հեկտար տարածք

Ականազերծվել է 4 հեկտար տարածք

2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 924 զանգ՝ 40 տեխնածին բնույթի, 36՝ սոցիալ-կենցաղային, 5 տարերային եւ այլն: Անցած շաբաթվա համեմատ նվազել են հրդեհների վերաբերյալ կանչերը: Շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 13 ելք, հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հրդեհի 5-ական դեպք գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Մարտակերտի շրջանում, երեք դեպք՝ Մարտունիում, մեկ դեպք՝ Ասկերանում: Այրվել են անասնաֆերմա, չոր խոտածածկ տարածք, աղբ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ մեկ հաղորդում է ստացվել: Տուժել է 3 քաղաքացի: Փրկարարները բժիշկների եւ ոստիկանության ծառայողների օգնությամբ՝ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը, ռուսական խաղաղապահ զորակազմի սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը եւ The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունն Արցախի հանրապետության տարածքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ:

Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները ականազերծել են 4 հեկտար տարածք, վնասազերծվել՝ հակատանկային 4 ական, կասետային 50 հրթիռ, 5 ավիառումբ, նռնականետի ՊԳ-7 տիպի 13 նռնակ:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարաքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փրկարարները կատարել են 5 ելք: Զինադադարից հետո` հայտնաբերվել եւ տարհանել է ընդհանուր 1663 աճյուն: Որոնումները շարունակվում են Հադրութի շրջանում:

wp-apeth