Գյումրու շտապբուժօգնության վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բուժքրոջ հետ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել. shamshyan.com

Գյումրու շտապբուժօգնության վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բուժքրոջ հետ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել. shamshyan.com

Ապրիլի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնելիս է եղել կանչի վայր: Ավելի մանրամասն՝ այստեղ:

wp-apeth